ՔԿՀ-ի պետը տեղակ չէ, թե ինչու է իր ղեկավարած ՔԿՀ-ի կալանավորն ինքնասպան եղել
Հայկական Մամուլ
Նուբարաշեն» ՔԿՀ-ի պետ Գենադի Սարգսյանն արձակուրդից նոր է վերադարձել եւ տեղակ չէ, թե ինչու է իր ղեկավարած ՔԿՀ-ի կալանավորն ինքնասպան եղել: Գրում է «Ժողովուրդ»-ը:
Նշենք, որ փետրվարի 2-ին սավանով կախվելու միջոցով ինքնասպանություն է գործել ՔԿՀ-ի կալանավոր 32-ամյա Համբարձում Ղուկեյանը: Հարցին, թե ինչու են «Նուբարաշեն»-ի դատապարտյալները հաճախ իրենց բերանը կարում կամ փորձում իրենց կյանքին վերջ տալ, արդյոք պայմաններն այդքան վատն են, Գ. Սարգսյանը պատասխանեց.
«Նման քայլի են գնում՝ իրենց քրեական գործի հետ կապված»: Ավելին, ըստ նրա՝ իրենք միշտ էլ դատապարտյալների հետ զրուցում են նրանց խնդիրների մասին. «Չէ՞ որ իրենք էլ են մարդ, մենք էլ ենք մարդ»:
Իսկ թե ինչն է եղել կալանավորի ինքնասպան լինելու պատճառը, ցույց կտա նախաքննությունը: Հավելենք, որ ըստ ԱՆ քրեակատարողական վարչության հանրային կապերի բաժնի պետ Գոռ Ղլեչյանի՝ մահացած կալանավորը դատապարտվել է երկու անգամ՝ 2000թ. ապօրինի զենք-զինամթերք պահելու, երկրորդ անգամ` բռնաբարության համար:
Մանրամասները` թերթի այսօրվա համարում:


















































Ամենադիտված
Ձմերուկը դարձել է չորս հոգանոց ընտանիքի մահվան պատճառ