«2013-ին Հայաստանից արտահանվել է 118 հազար գլուխ ոչխար և այծ. Սաշիկ Սարգսյանի բիզնեսը». ՀԺ
Հայկական Մամուլ
Ըստ ՀՀ մաքսային ծառայության երեկ հրապարակած տվյալների, 2013 թվականին Հայաստանից արտահանվել է 118 հազար գլուխ ոչխար և այծ: Սա մոտ 2 անգամ գերազանցում է 2012 -ի նույն ցուցանիշը, երբ արտահանվել էր 61 հազար գլուխ: Գրում է «Հայկական Ժամանակ»-ը:
Բայց ուշագրավ է, որ եթե 2012-ին արտահանված յուրաքանչյուր գլուխ ոչխարի կամ այծի միջին գինը արձանագրվել է 140 դոլար, ապա 2013-ին յուրաքանչյուրի միջին գինը եղել է 121 դոլար: Նկատենք, որ հիմնական մասը` մոտ 100 հազար, արտահանվել է Իրան, 14 հազարը` Վրաստան, մնացածը` Քուվեյթ ե Քաթար:
Հիշեցնենք, որ մամուլում համառորեն շրջանառվող և մինչ օրս պաշտոնապես չհերքված տեղեկությունների համաձայն, ոչխարների արտահանման բիզնեսը վերահսկում է Սերժ Սարգսյանի եղբայրը` Սաշիկ Սարգսյանը:


















































Ամենադիտված
Ձմերուկը դարձել է չորս հոգանոց ընտանիքի մահվան պատճառ