ԲՀԿ-ական Աբրահամ Մանուկյանը հավակնում է ԱԺ ամենաբարդ պաշտոնին
Հայկական Մամուլ
ԲՀԿ-ական Աբրահամ Մանուկյանը հավակնում է ԱԺ ամենաբարդ՝ պաշտպանության, ներքին գործերի, անվտանգության հանձնաժողովի փոխնախագահի պաշտոնին: Մինչդեռ նա ուժայիններից առնչվել է միայն Ներսիկ Նազարյանի հետ, այն էլ միայն խնամիական կապով. Նազարյանի դուստրը Մանուկյանի որդու ընտրյալն է: Գրում է «Հրապարակ»-ը:
Հետագայում էլ վերջինիս ավտոմեքենայի մեջ զենք էին հայտնաբերել: Բա հիմա ո՞նց է լինելու՝ հարցրինք պրն Աբրահամյանին: «Նորմալ է լինելու»: Ասում են` Ձեր որդին հաճախ է զորավարին ներկայանում:
«Ում ներկայանո՞ւմ»: Վովա Գասպարյանին: «Չկա նման բան, խոր ապատեղեկատվություն է. իր մոտ երբեք որեւէ զենք չեն հայտնաբերել, ինքն էլ որեւէ տեղ չի ներկայանում»: Ասում են` այս պաշտոնը վարձքն է խորհրդարանական ընտրությունների ժամանակ ՀՀԿ-ին օգնելու, ինչպես նաեւ Ձեր «մույս» որդուն աշխատանքի տեսչության պետի պաշտոնից ազատելու դիմաց: «Իի՜ի՜… լա՛վ, էլի»: Պատրաստ եք, փաստորեն, պաշտոնը ստանձնել: «Եթե քննարկում լինի, առաջարկ լինի' ինչո՞ւ ոչ»:


















































Ամենադիտված
Ձմերուկը դարձել է չորս հոգանոց ընտանիքի մահվան պատճառ