Գազի սակագնի բարձրացման հետեւանքով հսկայական պարտքեր են կուտակել ջերմոցային տնտեսությունները
Հայկական Մամուլ
Գազի սակագնի բարձրացման հետեւանքով հսկայական պարտքեր են կուտակել նաեւ ջերմոցային տնտեսությունները եւ չեն կարողանում վճարել: «Ժողովուրդ»-ը տեղեկացավ, որ շուրջ 20 ջերմատների սեփականատերեր դիմել են ՀՀ գյուղատնտեսության նախարարություն՝ աջակցության ակնկալիքով: Գրում է «Ժողովուրդ»-ը:
Նախարար Սերգո Կարապետյանը մեզ հայտնեց, որ պաշտոնական նամակով դիմել է «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ին՝ խնդրելով գոնե մինչեւ մայիս երկարաձգել վճարման գրաֆիկը:
«Բայց մեզ պատասխանեցին, թե ջերմատնային ոլորտի բաժանորդների' վճարումներ չկատարելու պատճառով իրենք հարկադրված են լինում վարկեր վերցնել, տոկոսներ վճարել՝ կրելով անուղղակի վնասներ: Եվ այս հանգամանքը հաշվի առնելով՝ ընկերությունը մերժեց: Հիմա նախարարությունը որեւէ այլ լծակ կամ ազդեցություն չունի ընկերության նկատմամբ:
Չնայած անցյալում վերամշակող ձեռնարկությունների հետ կապված նման աջակցություններ եղել են, բայց այս անգամ չստացվեց»,-«Ժողովուրդ»-ին ասաց գյուղնախարարը: Այսպիսով՝ ռուսական ընկերության առջեւ անզոր է անգամ ՀՀ կառավարությունը:
Մանրամասները` թերթի այսօրվա համարում:


















































Ամենադիտված
Ձմերուկը դարձել է չորս հոգանոց ընտանիքի մահվան պատճառ