Մեր հասարակությանը հնարավոր չէ ոչնչով զարմացնել ու հուզել
Հայկական Մամուլ
«Ինչ ուզում է գրեք՝ էլ մեր հասարակությանը հնարավոր չէ ոչնչով զարմացնել ու հուզել»,- երեկ պնդում էր ընկերներիցս մեկը: Եվ իսկապես՝ ի՞նչ չենք տեսել մենք այս տարիներին: Խաբեություն ու անբարոյականություն, կեղծիք ու թալան, երեսպաշտություն ու ճամբարափոխություն: Տասնյակ տարիներ սերունդ կրթած ու մասնագետների մի հսկա բանակ կյանք ուղարկած դեկանը, պարզվում է՝ չի կարողացել սեփական զավակին կրթել ու տարրական դաստիարակություն տալ: Գրում է «Հրապարակ»-ը:
Ամբիոններից բարձրագոչ ճառեր ասող ու թալանի համար կառավարությանը խարազանող իբր ընդդիմադիր գործիչը, պարզվում է՝ մի քանի միլիոնանոց դղյակ է կառուցում քթներիս տակ՝ իր 245 հազար դրամ աշխատավարձով: Նախկին բարձրաստիճան պաշտոնյան իբր խոշոր հակասություններ ունի գործող իշխանության հետ, բայց նրա տնօրինած բիզնես-կառույցներն այս օրերին միլիոնանոց պայմանագրեր են կնքում պետական ձեռնարկությունների հետ:
Ներկա բարձրաստիճան պաշտոնյան, որը, թվում է՝ քիթ սրբելու ժամանակ չպետք է ունենար, օրն սկսում է խաշ ուտելու ծեսով, եւ նրան ուղեկցողների մեքենաներից կազմված շարասյունը միայն մի քանի միլիոն դոլար արժե: Հայտնի մարզային օլիգարխը սիրում է էկզոտիկ կենդանիների որսի միսը «Նաիրի» կոնյակով վայելել, եւ երբ նա մեկնում է մարզ, մարզի բոլոր քիչ թե շատ աչքի ընկնող անձինք ոչ միայն ուղեկցում են նրան, այլեւ բջջայիններն անջատում են՝ «շեֆը չի սիրում, որ իր ներկայությամբ զանգ է գալիս որեւէ մեկիս հեռախոսին»:
Մանրամասները` թերթի այսօրվա համարում:


















































Ամենադիտված
Ձմերուկը դարձել է չորս հոգանոց ընտանիքի մահվան պատճառ