Երեւանի պետհամալսարանի պաշտպանական խորհուրդները փակվել են
Հայկական Մամուլ
«ՀԺ»-ի տեղեկություններով, Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի ատենախոսության սկանդալային պաշտպանությունից հետո տնտեսագիտական համալսարանի, ինչպես նաեւ Երեւանի պետհամալսարանի պաշտպանական խորհուրդները փակվել են: Գրում է «Հայկական Ժամանակ»-ը:
Նույն աղբյուրները հայտնում են, որ ԿԳ Նախարարությունը եւ բարձրագույն որակավորման հանձնաժողովը (ԲՈՀ) որոշակի վերակազմավորումներ են անելու պաշտպանական խորհուրդներում: Դա, իհարկե, Տարոն Մարգարյանի պաշտպանության հետ իրականում կապ չունի, բայց դրանից խիստ տուժելու են ԱԺ նախագահի եւ մի քանի այլ պաշտոնյաների որդիներ:
Հովիկ Աբրահամյանի որդին` Արգամ Աբրահամյանը, ով այնքան ուսումնատենչ է, որ միաժամանակ` նույն տարում, ավարտել է Երեւանի պետական համալսարանը եւ տնտեսագիտական համալսարանը (ընդ որում` ստացիոնար) ու հիմա էլ պատրաստվում էր ատենախոսություն պաշտպանել պետհամալսարանում, ստիպված է լինելու մի որոշ ժամանակ սպասել իր բաղձալի նպատակի իրականացմանը եւ առայժմ յոլա գնալ առանց գիտական կոչման:


















































Ամենադիտված
Ձմերուկը դարձել է չորս հոգանոց ընտանիքի մահվան պատճառ