Ուկրաինային ճգնաժամից դուրս գալու համար միջազգային հետաքննություն է անհրաժեշտ
Աշխարհ
Ինչպես հայտնում է Украинская правда-ն, Ուկրաինայի իշխանությունը երկրում կատարվող իրադարձությունների միջազգային հետաքննության կարիք ունի: Այս մասին հայտնում է Ուկրաինայի նախագահի խորհրդական Անդրեյ Պորտնովը:
«Հրատապ անհրաժեշտություն կա, որ միջազգային հեղինակավոր կազմակերպությունների ղեկավարներն Ուկրաինայում կատարվածն ուսումնասիրեն մեծ ուշադրությամբ: Մեր պաշտոնական դիրքորոշումն այն է, որ մենք օգնություն ենք խնդրում հատուկ հետաքննություն` այս ճգնաժամը կարգավորելու համար»,-հայտարարել է Պորտնովը:
Ըստ նրա' արդար գնահատականը պետք է տրվի ինչպես իրավապահ մարմինների գործողություններին, այնպես էլ ցուցարարների գործողություններին:


















































Ամենադիտված
Ջուր չի լինի հուլիսի 28-ին ժամը 07.00-ից մինչև հուլիսի 29-ը ժամը 07.00-ն