Ադրբեջանում երեք երեխա ունեցող 15-ամյա մայրեր կան
Ադրբեջան
Ադրբեջանի պետական վիճակագրական կոմիտեի 2012թ. տվյալներով` 15-17 տարեկան կանայք 3 236 երեխա են լույս աշխարհ բերել: Այս մասին հայտնում է qafqazinfo.az լրատվական կայքը:
Ծնունդների հաջորդականության գծով 15 երեխա` որպես ընտանիքի 3-րդ զավակ, ծննդաբերել են 15-17 տարեկան կանայք, այդ տարիքի կանայք 278 երեխա էլ ծննդաբերել են որպես երկրորդ զավակ: Անչափահաս կանանց լույս աշխարհ բերած երեխաների 67 տոկոսը (2169) ծնվել են գյուղերում:
Ադրբեջանում ներկայումս կանանց և տղամարդկանց ամուսնական տարիքը 18-ն է: Տեղի գործադիր իշխանությունը որոշ հարգելի պատճառներով կարող է ամուսնանալու ցանկություն հայտնած երիտասարդին թույլ տալ ամուսնությունը գրանցել մեկ տարի շուտ:
Նման վիճակագրությունը խոսում է դեպի Եվրոպա ձգտող Ադրբեջանի ժողովրդի' եվրոպական արժեքներից դեռևս շատ հեռու լինելու մասին:


















































Ամենադիտված
Ձմերուկը դարձել է չորս հոգանոց ընտանիքի մահվան պատճառ