Կլոպը շարունակում է վստահել Մխիթարյանին
Սպորտ
Դորտմունդի «Բորուսիայի» թվիթերյան պաշտոնական կայքը հրապարկել է Գերմանիայի Բունդեսլիգայի 20-րդ տուրում` «Վերդերի» դեմ կայանալիք խաղում դորտմունդյան թիմի հնարավոր մեկնարկային կազմը:
Թիմի մեկնարկային կազմն ունի այսպիսի տեսք. Վայդենֆելլեր, Սոկրատիս, Բենդեր, Գրոսկրոյց, Շմելցեր, Կել, Շահին, Ռոյս, Մխիթարյան, Օբամեյանգ, Լևանդովսկի: Հանդիպումը կկայանա փետրվարի 8-ին' Երևանի ժամանակով 18:30-ին: Չնայած ոչ այդքան տպավորիչ խաղին' «Բորուսիայի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը շարունակում է վստահել Մխիթարյանին:
Վերջին անգամ Հայաստանի հավաքականի առաջատարը գոլի հեղինակ է դարձել նախորդ տարվա հոկտեմբերին: Դորտմունդյան թիմը 36 միավորով ընթանում է առաջնության երրորդ տեղում: Առաջատար «Բավարիան» ունի 53, իսկ նրան հետապնդող «Բայերը»' 40 միավոր:


















































Ամենադիտված
Ձմերուկը դարձել է չորս հոգանոց ընտանիքի մահվան պատճառ