Պարույր Հայրիկյանը կրկին հանրահավաքի է հրավիրում
Քաղաքական
Այսօր` փետրվարի 7-ին, ժամը 6-ին Ազատության հրապարակում հանրահավաքի է հրավիրում ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանը.
«Փետրուարի 7-ին` ժամը 16-ին, Ազատութեան հրապարակում մենք կրկին հաւաքուելու ենք։ Խնդիրները յայտնի են բոլորիս եւ ընդհանուր առմամբ առնչւում են Հայաստանի քաղաքացիների կարեւորագոյն՝ նաեւ Սահմանադրութեամբ ամրագրուած իրաւունքների ոտնահարմանը։ ԱԻՄ-ը սկսել է կողմնակիցների վերագրանցումը։
Վերադառնալով իր նախնական՝ 1987 թ.-ի գործելակերպին, ինքնորոշուող քաղաքացիների միաւորում ԱԻՄ-ը ազդարարում է, որ պատրաստ է որպէս առաջին քայլ բոլորի հետ հրապարակային քննարկումներ ծաւալել հայութեանն սպառնացող մարտահրաւէրների եւ մեր անելիքների վերաբերեալ։ Հրաւիրում ենք հայութեան ճակատագրով մտահոգ բոլոր մարդկանց՝ լսելու մեր պատկերացումներն ու ծրագրերը եւ մատուցելու իրենցը։
Այսօրուայ մէկ օրուայ պարապուրդը վերականգնելու համար վաղը մեր զաւակները տասնամեակների մաքառումներով են հատուցելու։ Արդէօ՞ք դա վայել է մեզ»,- գրում է Պարույր Հայրիկյանը:


















































Ամենադիտված
Ձմերուկը դարձել է չորս հոգանոց ընտանիքի մահվան պատճառ