Մեծամասնությունը լուռ էր, բայց այդ լռությունը բավականին աղմկոտ էր. Ռուբեն Հակոբյան
Քաղաքական
Մեզ բավականին լուրջ և հետաքրքիր նստաշրջան է սպասվում: Այս մասին այսօր Ազգային ժողովում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանը:
Վերջինիս խոսքով՝ առաջին քառօրյան հագեցած էր քաղաքական լուրջ շեշտադրումներով:
Ռուբեն Հակոբյանը նշեց, որ քառօրյայի ժամանակ բարձրացված հիմնական հարցերը, որը ցանկանում էին ճշտել խորհրդարանական չորս խմբակցությունները, չստացան իրենց պատասխանները:
«Այն հարցերը, որոնք մենք բարձրացրել էինք, Ազգային ժողովի բացարձակ իրավասության տակ էին, բայց մենք դրանց պատասխանները չստացանք»,-ասաց Հակոբյանը՝ հավելելով, որ մեծամասնությունը լուռ էր, բայց այդ լռությունը բավականին աղմկոտ էր:
Խմբակցության ղեկավարն անդրադարձավ նաև ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի այն հայտարարությանը, թե առաջիկայում գազային հարցով հանձնաժողով կստեղծվի հենց մեծամասնության առաջարկով:
«Ես ավելի շատ քմահաճություն եմ այդտեղ տեսնում, բայց եթե որևէ հանձնաժողով կարող է տալ մեր բարձրացրած հարցերի պատասխանները, մենք կմիանանք նրանց: Կտեսնենք այդ նախագիծը և այնուհետև կարտահայտենք մեր դիրքորոշումը»,-ասաց Հակոբյանը:


















































Ամենադիտված
Ձմերուկը դարձել է չորս հոգանոց ընտանիքի մահվան պատճառ