Սերգեյ Մովսիսյանը հաղթեց Ջիբրալթարի միջազգային մրցաշարի վերջին տուրում
Սպորտ
Շախմատի Հայաստանի տղամարդկանց հավաքականի անդամ Սերգեյ Մովսիսյանը Ջիբրալթարի միջազգային մրցաշարում զբաղեցրեց 18-րդ տեղը: Վերջին 10-րդ տուրում Մովսիսյանի մրցակիցը Դաս Դեբաշինն էր: Հայազգի շախմատիստը խաղում էր սպիտակ խաղաքարերով և ոչ մի հնարավորություն չտվեց մրցակցին: Բրազիլիան ներկայացնող հայազգի շախմատիստներ Գրիգոր-Սևակ Մխիթարյանը վերջին տուրում զիջեց Թոմաս Հենրիխսին, իսկ Արմեն Բրուտյանը' պարտության մատնեց Աման Համբլետոնին:
Ջիբրալթարի միջազգային մրցաշարի հաղթող դարձավ Վասիլի Իվանչուկը: Վերջինս 10 հնարավորից հավաքեց 8 միավոր և դարձավ չեմպիոն:


















































Ամենադիտված
Ձմերուկը դարձել է չորս հոգանոց ընտանիքի մահվան պատճառ