Արմեն Ռուստամյանը՝ Հովիկ Աբրահամյանի հայտարարության մասին
Քաղաքական
«Դեռևս պարզ չէ, թե ինչ է նշանակում նստել և քննարկել: Մենք այսքան առաջարկ արեցինք, որը վերաբերում էր նստել-քննարկելուն, բայց մեր բոլոր առաջարկներն, ըստ էության, մերժվեցին: Այս մասին այսօր Ազգային ժողովում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանն` անդրադառնալով ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի այն հայտարարությանը, թե առաջիկայում գազային հարցով հանձնաժողով կստեղծվի հենց մեծամասնության առաջարկով:
«Մենք գազի հետ կապված 2010 թվականից սկսված փորձում ենք բոլոր տեսակի ձևաչափերն առաջարկել: Այն ժամանակ հանձնաժողովը նույն թեմայով, որ առաջարկում էինք, մերժեցին և դրա փոխարեն` որպես կոմպրոմիս առաջարկեցին, որ ստեղծվի աշխատանքային խումբ, որն էլ կզբաղվի առնվազն մի քանի հարցերով, և այդ աշխատանքային խումբը մի նիստ արեց, ընտրեց նախագահ և դրանով ավարտվեց նրա գործունեությունը: Հիմա չգիտեմ, թե Հովիկ Աբրահամյանն ինչ նկատի ունի, ինչ-որ նոր ձևաչա՞փ, նոր քննարկումնե՞ր, գուցե նկատի ունի որ ստեղծված վիճակում իրար հետ խորհրդակցե՞նք, տեսնենք, թե ինչ հետագա քայլեր կարող ենք համաձայնեցնել և իրականացնել»,-ասաց Ռուստամյանը՝ հավելելով, որ իրենք պատրաստ են նման քննարկումների:


















































Ամենադիտված
Ձմերուկը դարձել է չորս հոգանոց ընտանիքի մահվան պատճառ