Իշխանություները ջանք չեն խնայում, որ չորս ոչ իշխանական ուժերի համախմբումը պառակտեն. Արմեն Ռուստամյան
Քաղաքական
Սա ուղղված է նաև մեր ժողովրդին, հասարակությանը, մարդիկ տեսնում են, որ եթե ցանկացած հարց մերժվում է իշխանությունների կողմից, ապա մնում է հարցերի լուծման մեկ տարբերակ՝ իշխանություններին փոխելը: Այս մասին այսօր Ազգային ժողովում` լրագրողների հետ հանդիպման ժամանակ, ասաց ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանն` անդրադառնալով այն հարցին, թե արդյո՞ք պետք չէ նախաձեռնել ավելի լուրջ քայլեր, քան նախաձեռնություններով հանդես գալը, որոնք մերժվում են քաղաքական մեծամասնության կողմից:
«Չեմ կարծում, որ այս ամենը կուտակվելով որևէ արդյունք չի տալու»,-ասաց Ռուստամյանը՝ հավելելով, որ իրենք իրենց օրակարգից չեն հրաժարվելու:
«Ունենք մեր մոտեցումն իշխանափոխության հետ կապված, համաձայնությունը պետք է տանենք այն ճանապարհով, որ առանձին հարցեր գտնենք, որ բոլորի համար ընդունելի լինի. այսպես չի եղել, որ չորս քաղաքական ուժ կարողանան համախմբվել տևական ժամանակ: Իշխանություները ջանք չեն խնայում, որ պառակտեն այս շարժումը, սրանք բոլորը կոչված են մեկ խնդրի. հանկարծ թույլ չտան ընդդիմության միավորումը»,-իր համոզմունքը հայտնեց Ռուստամյանը:


















































Ամենադիտված
Ձմերուկը դարձել է չորս հոգանոց ընտանիքի մահվան պատճառ