Ընդդիմության միասնականությունը տալիս է լուրջ արդյունքներ. Լևոն Զուրաբյան
Քաղաքական
Ընդդիմության միասնականությունը տալիս է լուրջ արդյունքներ նաև խորհրդարանում: Այս մասին այսօր, Ազգային ժողովում` լրագրողների հետ ճեպազրույցում, ասաց ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը:
«Անցյալում ինչպե՞ս էր, այս կեղծ մեծամասնությունն օգտագործում էր իր քանակն այն առումով, որ թելադրի ինչ-որ մի օրակարգ, որը բացարձակապես չի բխում ժողովրդի շահերից, և մենք սկզբնական շրջանում ստիպված, չունենալով այլընտրանք, մտել ենք այդ օրակարգի մեջ»,-ասաց Զուրաբյանը՝ հավելելով, որ արդեն այսօր ընդդիմության միասնականությունը հնարավորություն է ստեղծում կազմակերպել արտահերթ քննարկումներ և, ըստ էության, այլևս թելադրել օրակարգ Ազգային ժողովին:
Լևոն Զուրաբյանի խոսքով՝ Ազգային ժողովը վերափոխվել է, «բոլորովին այլ մթնոլորտ է, բուռն քննարկումներ, վեճեր և ճշմարտություններ»:


















































Ամենադիտված
Ձմերուկը դարձել է չորս հոգանոց ընտանիքի մահվան պատճառ