Մոսկվայում ձերբակալել են «սև ռիելթորների» բանդայի անդամներին, որոնց թվում հայեր կան
ԱՐԽԻՎ
Ռուս իրավապահները ձերբակալել են կազմակերպված հանցավոր խմբի անդամների, որոնց կասկածում են Մոսկվայում անշարժ գույքի հետ կապված մեքենայություններ անելու մեջ: Այս մասին հայտնում Lenta.ru-ն:
Իրավապահները կալանավորվածների մոտից առգրավել են երկու նռնակ, կեղծ փաստաթղթեր և այլ պայթուցիկ նյութեր: Հանցավոր խմբավորումը կասկածվում է առնվազն մեկ սպանության մեջ:
Ռուսաստանի ՆԳՆ-ի տվյալներով՝ հանցավոր խմբի անդամները տեղեկություններ են ստացել միայնակ մահացած մարդկանց մասին:
Բանդայի անդամները եղել են Ռուսաստանի մարզերի ու Հայաստանի քաղաքացիներ: Բոլոր ձերբակալվածները կալանավորվել են:


















































Ամենադիտված
Դերասանուհու որդին հիվանդանոցում մահացել է. որն էր եղել վեճի բուն պատճառը, ինչու էին կրակել նրան