Երեխայի իրավունքահենք հասարակության ձևավորման ճանապարհին ուսուցչի դերն անփոխարինելի է. ՄԻՊ-ը՝ Ուսուցչի օրվա առթիվ Բրազիլիայում նախագահական ընտրությունների երկրորդ փուլը կանցկացվի Հորդառատ անձրևների հետևանքով կան զոհեր Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է Սպիտակ տան հավատքի հարցերով գրասենյակի ավագ խորհրդականին Հայ սամբիստները աշխարհի առաջնությունից 13 մեդալով են վերադարձել Որ հասցեներում են վթարային ջրանջատումներ Բրազիլիայում Թրամփի կառավարության կողմից ընտրություններին միջամտելու հնարավոր ֆինանսավորման գործով նախաքննություն է սկսվել Այսօր Ս. Փոկաս հայրապետի և առաքյալներին հետևող Երանոսի հիշատակության օրն է 500 հազար դոլար արժողությամբ գույքն օտարվել է առանց սահմանված գնահատման․ դատախազությունը դիմել է դատարան Հայաստանի և Խորվաթիայի միջև տնտեսական համագործակցությունը խորացնելու հնարավորություններ են քննարկվել 44-օրյա պատերազմից 6 տարի անց Ալիևը շարունակում է խոսել, համոզել ու պնդել, որ պատերազմում միայնակ է հաղթանակի հասել. պատգամավոր Պետությունը շարունակելու է ներդրումներ կատարել դպրոցների բարելավման, ուսուցիչների մասնագիտական զարգացման և աշխատանքի խրախուսման ուղղությամբ. ԿԳՄՍ նախարար 

Հայաստանը զերծ է կարմրուկից, կարմրախտից և խոզուկից. Գայանե Սահակյան

Հասարակություն

Ռոտավիրուսային վարակներով հիվանդացության ցուցանիշը Հայաստանում կրճատվել է, ինչը նպաստում է մեր երկրում համաճարակային իրավիճակի կայունացմանը: Փետրվարի 7-ին հրավիրված ասուլիսում իմունականխարգելման ազգային ծրագրի ղեկավար Գայանե Սահակյանը նշեց, որ կարմրուկի, կարմրախտի և խոզուկի դեմ համակցված պատվաստումների արդյունավետ իրականացման շնորհիվ Հայաստանն այսօր զերծ է այս հիվանդություններից: «Ռոտավիրուսային պատվաստումները հիվանդությունները կանխարգելելու ամենաարդյունավետ և անվտանգ բժշկական միջամտությունն են: Պատվաստման ռիսկն անհամեմատ փոքր է հիվանդության ռիսկից: Պատվաստումների հաջող իրականացման արդյունքում պաշտպանված են լինում նաև չպատվաստվածները»,-նշեց Սահակյանը: Հայաստանում պատվաստումների ազգային ծրագրի հաջող իրականացման շնորհիվ վերահսկվում են մի շարք կառավարելի վարակիչ հիվանդություններ' նպաստելով երկրում ողջ բնակչության, այդ թվում նաև' մոր և մանկան առողջության պահպանմանը:

Սահակյանի հավաստմամբ' նույնիսկ 2010-2013թթ. հարևան երկրներում գրանցված կարմրուկի և կարմրախտի խոշոր բռնկումը մեր հանրապետության բնակչության համար լուրջ սպառնալիք չէր։ Մեզանում գրանցվեց կարմրուկի ընդամենը 11 և կարմրախտի 4 դեպք, որոնք բոլորն էլ բերովի էին և համաճարակաբանորեն կապված էին Վրաստանի բռնկման հետ:

Սահակյանը` համեմատականներ տանելով, նշեց, որ 1994-1995թթ. երկրում 34 մարդու մահվան պատճառ դարձած դիֆթերիայի բռնկումից հետո պատվաստումների շնորհիվ երկրում իրավիճակը կայունացել է և 10 տարուց ավելի է' դիֆթերիայի դեպքեր չեն գրանցվում: «Նախկինում յուրաքանչյուր տարի հանրապետությունում գրանցվում էր պոլիոմիելիտի 5-10 դեպք' նպաստելով երկրում կայուն հաշմանդամության խնդրի խորացմանը: 1995 թվականից հետո երկրում այլևս չի գրանցվում անբուժելի համարվող այս հիվանդությունը»,- ընդգծեց բանախոսը:

2002 թվականին հանրապետությունն Առողջապահության համաշխարհային կազմակերպության կողմից հռչակվեց որպես «պոլիոմիելիտից ազատ»' առ այսօր պահպանելով իր կարգավիճակը: Ներկայումս Հայաստանը, ի տարբերություն հարևան բոլոր երկրների, համարվում է պոլիոմիելիտի առումով ցածր ռիսկային երկիր: Մինչև հեպատիտ Բ-ի դեմ պատվաստումների ներդրումը, հանրապետությունում մանկական բնակչության շրջանում տարեկան գրանցվում էր սուր հեպատիտ Բ հիվանդության շուրջ 90 դեպք։ Հետագայում այդ երեխաները համալրում էին քրոնիկ հիվանդների շարքը' նպաստելով երկրում լյարդի քաղցկեղից մահացության մակարդակի աճին: 1999 թվականին հեպատիտ Բ-ի դեմ պատվաստումների ներդրումից հետո մանկական ազգաբնակչության շրջանում դիտվում է սուր հեպատիտ Բ-ով հիվանդացության նվազում, իսկ վերջին 5-6 տարիներին դեպքեր գրեթե չեն գրանցվում' շնորհիվ այս հիվանդության դեմ իրականացվող պատվաստումների բարձր մակարդակի:

Իմունականխարգելման ազգային ծրագրի ղեկավարը նշեց, որ հիմք ընդունելով պատվաստումների արդյունավետությունը և նշանակությունը կառավարվող հիվանդությունների վերահսկման և նրանցից մահացության մակարդակի նվազեցման գործում, առողջապահության նախարարությունը որդեգրել է նոր պատվաստանյութերի ներդրման քաղաքականությունը' նպաստելով նոր հիվանդությունների, մասնավորապես' մենինգիտների, թոքաբորբերի և դիարեաների համալիր վերահսկման գործընթացին:

«Այս նպատակով 2009 թվականին երկրում ներդրվեց հեմոֆիլուսային բաղադրիչով հնգավալենտ պատվաստանյութը: Հնգավալենտ պատվաստումների ներդրումից հետո 4 տարվա կտրվածքով հանրապետությունում մինչև 5 տարեկան երեխաների շրջանում մոտ 2.4 անգամ նվազել է մենինգիտներով հիվանդացությունը»,- ասաց մասնագետը:

Մենինգիտների վերլուծությունն ըստ առանձին հարուցիչների ցույց է տալիս, որ 2009-2010թթ. գրանցված դեպքերի 20-24 տոկոսը բաժին է ընկել հեմոֆիլուսային Բ վարակին: 2010 թվականից հետո հեմոֆիլուսային Բ վարակով առաջացած մենինգիտի դեպքեր չեն գրանցվել: Այս փաստը կրկին անգամ ապացուցում է հնգավալենտ պատվաստումների արդյունավետությունը:

Ողջ աշխարհում, ինչպես նաև Հայաստանում, ռոտավիրուսային վարակը ծանր ընթացքով, ջրազրկումով ուղեկցվող դիարեաների հիմնական պատճառն է: Միաժամանակ դիարեային հոսպիտալացումների 40 տոկոսը պայմանավորված է ռոտավիրուսային վարակներով: Հաշվի առնելով այդ' առողջապահության նախարարությունը 2012թ. նոյեմբերից ներդրեց ռոտավիրուսային վարակների դեմ պատվաստումները: Կարճ ժամանակամիջոցում դիտվեց պատվաստումների արդյունավետություն: Մինչև ներդրումը յուրաքանչյուր տարի ռոտվիրուսային վարակների սեզոնային բարձրացումների պիկի (փետրվար-մարտ) ժամանակ մինչև 5 տարեկան երեխաների շրջանում գրանցվում էր 50-60 տոկոս հոսպիտալացում' պայմանավորված ռոտավիրուսային վարակներով: Ներդրումից հետո 2013-2014թթ. նույն ժամանակամիջոցում բոլոր տարիքային խմբերում դիտվում է հոսպիտալացման մակարդակի կրկնակի նվազում (2012թ. փետրվար-մարտին' 52 տոկոս, 2013թ. փետրվար-մարտին' 23 տոկոս): Հատկապես նվազումն ակնառու է պատվաստման ենթակա տարիքային խմբում' մինչև 1 տարեկան երեխաների շրջանում:

Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալներով' աշխարհում տարեկան գրանցվում է ռոտավիրուսային վարակով պայմանավորված 24 միլիոնից ավելի ամբուլատոր այցելություն, 2.3 միլիոնից ավելի հոսպիտալացման և մոտ 0.5 միլիոն մահվան դեպք: Ծանր ռոտավիրուսային գաստրոէնտերիտները հիմնականում տարածված են մինչև 5 տարեկան, հատկապես՝ 6-24 ամսական երեխաների շրջանում և փորլուծություններով հոսպիտալացումների գրեթե 40 տոկոսը պայմանավորված է ռոտավիրուսային վարակով:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Երեխայի իրավունքահենք հասարակության ձևավորման ճանապարհին ուսուցչի դերն անփոխարինելի է. ՄԻՊ-ը՝ Ուսուցչի օրվա առթիվԲրազիլիայում նախագահական ընտրությունների երկրորդ փուլը կանցկացվիՀորդառատ անձրևների հետևանքով կան զոհերԱմենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է Սպիտակ տան հավատքի հարցերով գրասենյակի ավագ խորհրդականինՀայ սամբիստները աշխարհի առաջնությունից 13 մեդալով են վերադարձելՈր հասցեներում են վթարային ջրանջատումներԲրազիլիայում Թրամփի կառավարության կողմից ընտրություններին միջամտելու հնարավոր ֆինանսավորման գործով նախաքննություն է սկսվելԱյսօր Ս. Փոկաս հայրապետի և առաքյալներին հետևող Երանոսի հիշատակության օրն է500 հազար դոլար արժողությամբ գույքն օտարվել է առանց սահմանված գնահատման․ դատախազությունը դիմել է դատարանՀայաստանի և Խորվաթիայի միջև տնտեսական համագործակցությունը խորացնելու հնարավորություններ են քննարկվել44-օրյա պատերազմից 6 տարի անց Ալիևը շարունակում է խոսել, համոզել ու պնդել, որ պատերազմում միայնակ է հաղթանակի հասել. պատգամավորՊետությունը շարունակելու է ներդրումներ կատարել դպրոցների բարելավման, ուսուցիչների մասնագիտական զարգացման և աշխատանքի խրախուսման ուղղությամբ. ԿԳՄՍ նախարար «Հյունդայի» մեքենան չի ենթարկվել պարեկների «կանգառ» ազդանշանին, ապա մեքենայից կրակոցներ են արձակելՍպասվում է անձրև և ամպրոպՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի ենԼույս չի լինի. հասցեներՈ՞ր հիվանդությունների դեմ պայքարում է օգտակար սերկևիլը․ քչերը գիտեն Ջուրը գտնում է իր մակարդակը. 4 նշան, որ հոկտեմբերի 5-ին առնետը կօգնի վերականգնել հավասարակշռությունը և հասնել իր նպատակին Ի՞նչ հիվանդությունների դեմ պայքարում է տանձն անփոխարինելի․ քչերը գիտեն Ֆրանսիայում մեկ շաբաթ տևած աշակերտական բողոքների ընթացքում ավերվել կամ հրկիզվել է 24 լիցեյ Իրանցի գեներալ․ Իրան ցամաքային ներխուժման դեպքում ԱՄՆ-ն կջախջախվի Մեդվեդև․ Որոշ երկրներ փորձում են պառակտել Հարավային Կովկասը և վատթարացնել ՌԴ-ի հարաբերությունները Հայաստանի հետ Թրամփը հայտարարել է ավելի քան 20 միլիոն ամերիկացի թոշակառուների համար 90-ական դոլար վճարումների մասին Սաուդյան Արաբիայի աջակցությունը վայելող Եմենի իշխանությունները հայտարարել են հութիների դեմ խոշոր հարձակման մեկնարկի մասին 500 տարվա մեջ առաջին անգամ՝ Ռազմածովային ուժերի հրամանատարին պաշտոնանկ են արել Նախագահը հայտարարել է իր հրաժարականի մասին Գերմանացիների գրեթե կեսը կարծում է, որ Մերկելն ավելի ունակ է երկրի խնդիրները հաղթահարելու հարցում, քան Մերցը Նորվեգիայում գնդակահարել են որսի երկու մասնակցի. երրորդը ծանր վիրավորվել է Արգենտինայի հավաքականը ընկերական խաղում հաղթել է Բուրկինա Ֆասոյի ընտրանուն ՈՒԵՖԱ-ն արձագանքել է «Ռեալի» պահանջին՝ «Բարսելոնայի» դեմ գործի վերաբերյալ Ռուսական ԶՈՒ-ն ռազմական երկու ինքնաթիռ է կորցրել Հարկային վարչարարությունը պետք է դառնա ավելի կանխարգելիչ, կանխատեսելի և գործընկերային. ՊԵԿ նախագահ Իրազեկում․ Արագածոտնի մարզի մի շարք բնակավայրերում փորձարկվելու են էլեկտրական շչակներ ՌԴԿԿ-ն հայտարարել է Մոսկվայում ակցիայի առնվազն 65 մասնակցի ձերբակալության մասին (տեսանյութ) Մերցի այցը Կիև դժգոհություն է առաջացրել Գերմանիայում Մոսկվայում կրկնակի սպանության մեջ կասկածվող Թեյմուրազ Գոգիաշվիլիի մոտ գտել են չորս ինքնաձիգ և նռնակներ Աննա Հակոբյանը պատասխանել է Աշոտյանին․ Մտքովս չէր անցել 2031-ին վարչապետի թեկնածություն առաջադրել (տեսանյութ) Իրանը մտադիր է մեծացնել հրթիռների հեռահարությունը՝ ԱՄՆ-ի հետ նոր հակամարտության սպառնալիքի ֆոնին Թրամփը հայտարարել է Սուպեր բանականության ուժերի ստեղծման մասին Ակնհայտորեն ձևավորված են ադրբեջանական շահերի ու նարատիվների սպասարկման մեդիահարթակներ. Բադալյան Իրանը որոշումներ կկայացնի՝ հիմնվելով իր ազգային շահերի վրա․ Բաղայի Զելենսկի․ Ուկրաինան պատրաստ է մինչև հոկտեմբերի վերջը ԱՄՆ-ի և Ռուսաստանի հետ տեխնիկական հանդիպման Իտալիայում Գարդա լճի ճամբարում խոշոր հրդեհ է բռնկվել. տուժել է 24 մարդ Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 4-ին․ դոլարն աճել է Այնթափի դպրոցը սգում է աշակերտուհու մահը Եվրախորհրդարանի 122 պատգամավոր առաջարկել է Ուկրաինային օգնելու համար օգտագործել ռուսական ավելի քան 200 միլիարդ եվրոյի սառեցված ակտիվներ Կուկուրելյան հաճախ է ազդում նյարդերիս վրա․ Պաու Կուբարսի Քանի դեռ խաղաղությունը հնարավոր չէ բանակցությունների ճանապարհով հաստատել, ՌԴ-ն կպայքարի իր ողջ ուժով. Պեսկով Գլխացավեր, ճնշում, ինֆարկտ. առաջիկա օրերին ովքե՞ր պետք է զգուշանան Պենտագոնը հաշվարկում է Լուսնի մերձակայքում ռազմական համակարգերի արժեքը. Հեգսեթ
Ամենադիտված