Վրացական բանտերից մեկում հացադուլ է սկսել մոտ 1000 կալանավոր
Վրաստան
Քութաիսիի Գեղութի բանտի շուրջ 1000 բանտարկյալ հացադուլ է հայտարարել: Այս մասին հայտնում է gazeta.ru-ն` վկայակոչելով վրացական լրատվամիջոցներին:
Ըստ տեղական ԶԼՄ-ների՝ կալանավորների հացադուլը բողոք է բանտի աշխատակիցների կողմից ցուցաբերած դաժան վերաբերմունքի համար, սակայն նման կարծիք չունի Վրաստանի պատիժների իրագործման և իրավական օգնության նախարար Սոզար Սուբարին:
«Սա քրեական հեղինակությունների կազմակերպած իրարանցումն է, իրենց նկատմամբ ոչ մի դաժան վերաբերմունքի մասին խոսք լինել չի կարող»,-ասել է Սոզարին:
Նախարարը նշել է, որ այդ կապակցությամբ ինքը նույնիսկ նամակ է հղել մարդու իրավունքների պաշտպան Ուչե Նանուաշվիլիին:


















































Ամենադիտված
Ջուր չի լինի հուլիսի 28-ին ժամը 07.00-ից մինչև հուլիսի 29-ը ժամը 07.00-ն