Կիևում ստեղծվել է հակաֆաշիստական ժողովրդական ճակատ
Աշխարհ
Կիևում ստեղծվել է հակաֆաշիստական ժողովրդական ճակատ՝ քաղաքում նեոֆաշիզմին և նեոնացիզմին հակազդելու և դրանց դեմ պայքարելու համար: Այս մասին հայտնում է Ուկրաինայի կոմունիստական կուսակցության մամուլի ծառայությանը:
Տեղեկատվության համաձայն՝ ժողովրդական ճակատի մեջ մտել են տարբեր հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ, որոնք միավորվել են հանուն գլխավորի՝ մեր երկրում ֆաշիստական խռովության վերահաս սպառնալիքի դեմ պայքարելու համար:
Ավելի վաղ Ուկրաինայի կոմկուսը Գերագույն ռադային առաջարկել էր արգելել նեոնացիստական և նեոֆաշիստական գաղափարախոսությունը, համապատասխան օրինագիծը կոմունիստներն արդեն գրանցել են խորհրդարանում:


















































Ամենադիտված
Ջուր չի լինի հուլիսի 28-ին ժամը 07.00-ից մինչև հուլիսի 29-ը ժամը 07.00-ն