Սոչիի Օլիմպիադայի բացման արարողությանը կցուցադրեն 88 երկրի տեսարանները` տիեզերքից
Սպորտ
Օլիմպիական խաղերի բացման արարարողությունը հնարավորություն կընձեռի տիեզերքից տեսնելու աշխարհի 88 երկիր, մարզիկները հանդիսավոր միջոցառմանը կհայտնվեն շատ դինամիկ. հայտարարել է 2014-ի Խաղերի բացման արարողության գլխավոր գեղարվեստական տնօրեն և սցենարի հեղինակ Կոնստանտին Էռնստը: Այս մասին տեղեկացնում է ՌԻԱ Նովոստին:
Սոչիում Ձմեռային օլիմպիական խաղերի բացման արարողությունը կսկսվի փետրվարի 7-ին` Երևանի ժամանակով ժամը 20:14-ին, «Ֆիշտ» մարզադաշտում:
«Օլիմպիական թասի բոցավառումն ամենամեծ գաղտնիքն է: Այժմ 2014 թվականն է, մենք այդ արարողության ժամանակ ձգտել ենք կիրառել շատ նորաստեղծություններ: Ատլետների անցումն արարողության ամենաերկար և ամենաձանձրալի պահերից մեկն է: Մենք միշտ ցանկացել ենք «վերակենդանացնել» դա: Մենք այն կդարձնենք ավելի դինամիկ, բայց իր երկրի յուրաքանչյուր քաղաքացի կկարողանա տեսնել իր թիմը և մրցակիցների թիմերը: Մենք աշխարհի 88 երկրի քաղաքացիներին հնարավորություն կընձեռենք տեսնելու, թե գիշերն ինչ տեսք ունի իրենց երկիրը տիեզերքից»,-ասել է Էռնստը:


















































Ամենադիտված
Ձմերուկը դարձել է չորս հոգանոց ընտանիքի մահվան պատճառ