«Բանանցն» ուժերը կչափի «Սպարտակի» երկրորդ թիմի հետ
Սպորտ
Երևանի «Բանանց» ֆուտբոլային ակումբն ընկերական հանդիպում կանցկացնի Մոսկվայի «Սպարտակի» 2-րդ թիմի հետ: Երևանի «Բանանցն» ավարտում է նախապատրաստական մարզումները Երևանում: Թիմը փետրվարի 8-ին սեփական մարզաբազայի արհեստական խոտածածկույթով խաղադաշտում ստուգողական հանդիպում կանցկացնի «Ուլիսի» հետ: Այդ խաղից հետո թիմը երկու օր կհանգստանա և փետրվարի 10-ին կմեկնի Անթալիա, որտեղ էլ կանցկացնի վերջին ուսումնամարզական հավաքը բարձրագույն խմբի առաջնությունը վերսկսվելուց առաջ:
Ինչպես տեղեկացնում են «Բանանցի» մամուլի ծառայությունից, Անթալիայում թիմը կմարզվի երկու շաբաթ: Ժոլտ Հոռնյակը նախատեսել է այդ ընթացքում անցկացնել չորս ստուգողական հանդիպումեր: Արդեն հայտնի է թիմի ստուգողական խաղերի ժամանակացույցը: Առաջին խաղը կայանալու է փետրվարի 14-ին: Այդ օրը «Բանանցը» մրցելու է Մոսկվայի «Սպարտակ-2»-ի հետ: Փետրվարի 17-ին տեղի կունենա «Բանանցի» ստուգողական երկրորդ հանդիպումը, որում թիմի մրցակիցն է լինելու Չինաստանի սուպերլիգայի ներկայացուցիչ «Խանչժոու» թիմը: Այս հանդիպումներից բացի «Բանանցը» փետրվարի 19-ին և 22-ին ևս երկու խաղ կանցկացնի: Այդ խաղերում մեր թիմի մրցակիցները հայտնի կդառնան ավելի ուշ:


















































Ամենադիտված
Ձմերուկը դարձել է չորս հոգանոց ընտանիքի մահվան պատճառ