Յանուկովիչը և Պան Գի Մունը Սոչիում քննարկել են Ուկրաինայի իրադրությունը
Աշխարհ
Ուկրաինայի նախագահ Վիկտոր Յանուկովիչը փետրվարի 7-ին Սոչիում հանդիպում է անցկացրել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունի հետ: Կողմերը քննարկել են Ուկրաինայի իրադրությունը և ՄԱԿ-ի հետ Կիևի հետագա համագործակցության հարցերը: Այդ մասին տեղեկացնում Է itar-tass-ը:
Յանուկովիչի խոսքով՝ Ուկրաինան ուշադիր է քաղաքական իրադրության կարգավորման վերաբերյալ ՄԱԿ-ի նախաձեռնությունների նկատմամբ: «Ես շնորհակալ եմ ձեր հավասարակշռված ու կշռադատված դիրքորոշման համար և համամիտ, որ լարվածության ու բռնության հետագա ծավալումից խուսափելու և կառուցողական երկխոսություն վարելու համար կողմերը պետք է դրսևորեն զսպվածություն»,-նշել է Յանուկովիչը:
Նա ընդգծել է, որ ուկրաինական կողմն առավելագույն ջանքեր կգործադրի, որպեսզի թույլ չտա հակամարտության բորբոքում:


















































Ամենադիտված
Ջուր չի լինի հուլիսի 28-ին ժամը 07.00-ից մինչև հուլիսի 29-ը ժամը 07.00-ն