Հանդիպեցին ՀՀ և ԼՂՀ խորհրդարանների փոխնախագահները
Քաղաքական
ՀՀ Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը փետրվարի 7-ին ընդունեց ԼՂՀ Ազգային ժողովի նախագահի տեղակալ Արթուր Թովմասյանին:
Հանդիպման ժամանակ քննարկվեցին հայկական երկու հանրապետությունների խորհրդարանների փոխգործակցությանն առնչվող հարցեր: ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը կարևորեց Արցախի խորհրդարանի հետ սերտ համագործակցությունը հանձնաժողովների ու խմբակցությունների մակարդակով և տարբեր ձևաչափերով հանդիպումները:
Կողմերը մեկ անգամ ևս հավաստեցին երկու հանրապետությունների հստակ դիրքորոշումն այն մասին, որ Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի խաղաղ կարգավորումն այլընտրանք չունի, և այդ հարցում կարևորեցին Մինսկի խմբի հովանու ներքո ընթացող բանակցությունների շարունակականությունը: Հիմնախնդրի կարգավորման հարցում երկուստեք կարևորեցին խորհրդարանական դիվանագիտության լծակների արդյունավետ կիրառումը, հետևողական ու նպատակասլաց աշխատանքը միջազգային կառույցներում:
Հանդիպման ժամանակ քննարկվեցին նաև փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր:


















































Ամենադիտված
Ջուր չի լինի հուլիսի 28-ին ժամը 07.00-ից մինչև հուլիսի 29-ը ժամը 07.00-ն