«Ֆեյսբուք»-ում հայերը մեծամասամբ հայատառ են գրում. փետրվարի 7-ը համացանցում հայատառ գրելու օրն է
Հասարակություն
«Ֆեյսբուք» սոցիալական ցանցում հայերն սկսել են մեծամասամբ հայատառ գրել: Այս մասին փետրվարի 7-ին նշվող Համացանցում հայատառ գրելու օրվա կապակցությամբ հրավիրած ասուլիսում նշեց այդ օրը նշելու նախաձեռնության հեղինակ Զոհրապ Եգանյանը: Նախաձեռնության նպատակը սոցիալական ցանցերում հայերենը պահպանելու խնդիրն է:
«Ֆեյսբուք սոցիալական ցանցում, օրինակ, դրական միտում է նկատվում' մեծամասամբ հայատառ են սկսել գրել, իսկ նախկինում հայերեն բառը գրում էին լատինատառ, ինչը բավական զավեշտալի էր»,- ասաց նա:
Տեղեկատվական անվտանգության մասնագետ Սամվել Մարտիրոսյանը նշեց, որ համացանցից օգտվելու համար պլանշետներ կիրառելը հանգեցրել է այն բանին, որ մարդիկ նորից սկսել են վերադառնալ լատինատառին: «Մի քանի տարի առաջ հայերենով շատ քչերն էին գրում, հետո այդ մշակույթը զարգացավ, հիմա արդեն անցնում ենք նորից լատինատառին»,- ասաց Մարտիրոսյանը:
Քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանն էլ հորդորեց, որ մարդիկ հայատառ գրեն ոչ թե մեկ, այլ բոլոր օրերին:
Հայատառ գրելու օրը համացանցում նշվում է 2012 թվականից:


















































Ամենադիտված
Ջուր չի լինի հուլիսի 28-ին ժամը 07.00-ից մինչև հուլիսի 29-ը ժամը 07.00-ն