Սոչիում մեկնարկեցին ձմեռային 22-րդ օլիմպիական խաղերը (ուղիղ միացում)
Սպորտ
Ձմեռային 22-րդ օլիմպիական խաղերը մեկնարկեցին Սոչիում:
Խաղերը կտևեն մինչև փետրվարի 23-ը: Այնուհետև` մարտի 7-16-ը Սոչին կհյուրընկալի ձմեռային Պարաօլիմպիկ խաղերի մարզիկներին: Սոչիի 2014 թվականի խաղերի ընթացքում կխաղարկվեն 98 մեդալի հավաքածու, իսկ Պարաօլիմպիական խաղերում` 72: Այս ձմեռային խաղերին մասնակցում է ավելի քան 2800 մարզիկ 88 երկրից: Սոչին գերազանցում է 2010 թվականի Վանկուվերի խաղերին` երկրների մասնակցությամբ: Կանադայի Վանկուվեր քաղաքում կայացած Օլիմպիական խաղերին մասնակցել է 82 երկրի մարզիկներ:
Հայաստանը Սոչիի օլիմպիական խաղերում կներկայացնեն Սերգեյ Միքայելյանը, Արթուր Եղոյանը, Կատյա Գալստյանը, Արման Սերեբրակյանը:
Ստորև կարող եք դիտել օլիմպիական խաղերի բացման արարողությունը` ուղիղ եթերում.


















































Ամենադիտված
Ձմերուկը դարձել է չորս հոգանոց ընտանիքի մահվան պատճառ