Սյունիքի 7 համայնքում կայանալիք ՏԻՄ ընտրությունների թեկնածուների առաջադրումների ժամկետն ավարտվել է
Քաղաքական
Փետրվարի 7-ին` ժամը 18.00-ին, ավարտվեցին մարտի 9-ին Սյունիքի յոթ գյուղական համայնքներում կայանալիք ՏԻՄ ընտրությունների թեկնածուների առաջադրումները: Մարզի թիվ 37 և 38 ԸԸՀ-ներից տեղեկացրին, որ Տորունիք, Եղեգ, Վարդանիձոր, Նռնաձոր եւ Լեհվազ համայնքներում կանցկացվեն համայնքի ղեկավարի ու ավագանու, իսկ ՆԺդեհ եւ Ալվանք համայնքներում` միայն համայնքի ղեկավարի հերթական ընտրությ ուններ: Համայնքի ղեկավարի պաշտոնի համար Ալվանքում կպայքարի 4 թեկնածու, մյուս համայնքներում գյուղապետի պաշտոնի համար առաջադրվել են երկուական թեկնածուներ: Համայնքի ղեկավարի պաշտոնի համար բոլոր 7 համայնքներում իրենց թեկնածություններն առաջադրել են գործող գյուղապետերը: Համանքի ավագանու 5 անդամի համար բոլոր համայնքներում առաջադրվել են 6-ական թեկնածուներ: Թե համայնքի ղեկավար, և թե համայնքի ավագանու բոլոր 46 թեկնածուներն ինքնառաջադրվել են: Նրանցից 28-ն անկուսակցականներ են, 12-ն անդամակցում են ՀՀԿ-ին, 6-ը` ԲՀԿ-ին:


















































Ամենադիտված
Ջուր չի լինի հուլիսի 28-ին ժամը 07.00-ից մինչև հուլիսի 29-ը ժամը 07.00-ն