Բրիտանական ֆիլմերի 12-րդ փառատոնը այս տարի նվիրված կլինի ներառական և հաղորդակցության խնդիրներին
Այլ
Բրիտանական ֆիլմերի ամենամյա 12-րդ փառատոնն այս տարի կանցկացվի փետրվարի 22-ից մարտի 16-ը և նվիրված կլինի ներառական և հաղորդակցության խնդիրներին: Փառատոնային ֆիլմերը «Մոսկվա», «Նաիրի», ինչպես նաև «Սինեմա Սթար» կինոթատրոններում ցուցադրվելուց հետո կներկայացվեն նաև Գորիսում, Գավառում և Գյումրիում: Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկացավ Բրիտանական խորհրդից'վերջին տարիների արտադրության բրիտանական ֆիլմերի ցուցադրությունից բացի, կազմակերպվելու են դասընթացներ և մրցույթներ:
Փառատոնի բացման հանդիսավոր արարողությունը տեղի կունենա փետրվարի 22-ին, «Մոսկվա» կինոթատրոնում` «Ամառը փետրվարին» ֆիլմով: «Ամառը փետրվարին» ֆիլմը հիմնված է Ջոնաթան Սմիթի՝ սիրո և կորստի մեջ հայտնված արվեստագետների բոհեմական գաղութի մասին վեպի վրա. այն ծաղկում էր Քորնուելի վայրի ափամերձ շրջանում մինչև Առաջին աշխարհամարտը:
Փետրվարի 22-ից 27-ը ֆիլմերը կցուցադրվեն «Մոսկվա» կինոթատրոնում (17.00-ին` անգլերեն, իսկ 20.00-ին հայերեն ենթագրերով), իսկ մարտի 1-ից 5-ը' «Նաիրի» կինոթատրոնում: Միայն մեկ օր'փետրվարի 28-ին, «Սինեմա Սթար» կինոթատրոնում կցուցադրվի մեկ ֆիլմ: Բոլոր ցուցադրություններից մուտքն ազատ է:
Բրիտանական ֆիլմերի 12-րդ փառատոնը կազմակերպում է Բրիտանական խորհուրդը` Երևանում Մեծ Բրիտանիայի դեսպանատան, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և «ԱրմենՏել» ՓԲԸ-ի աջակցությամբ:


















































Ամենադիտված
Ձմերուկը դարձել է չորս հոգանոց ընտանիքի մահվան պատճառ