ՀՀ-ն Կանադայում ռազմական կցորդ կունենա Հայ-թուրքական սահմանը կարող է բացվել. Լը Պենը պահանջել է դադարեցնել Թուրքիային աջակցությունը Վանաձորում թմրամիջոց և զենք-զինամթերք են հայտնաբերել Ֆիրդուսի թաղամասում 76-ամյա տղամարդն ընկել է կառուցվող շենքի 7 մետր բարձրությունից․ նա վերակենդանացման բաժանմունքում է Կենսաբազմազանությունը պետք է լինի յուրաքանչյուր որոշում կայացնելու մաս. Գուտերեշ Հայ մարզիկի ռեկորդը. Ինդոնեզիայի նարնջագույն երկինքն ու Թուրքիայի եղանակային վտանգը ՀՀ-ն հանձնառու է նպաստել աշխարհքաղաքական երկխոսություններին Դատարանը մերժեց Երեմ Սարգսյանին Ծառուկյանի գործով դատաքննությունից հեռացնելու դատախազության միջնորդությունը Ուղիղ. COP17. ՄԱԿ գլխավոր քարտուղարի և ՇՄ նախարարի ասուլիսը Հայաստանն ու Ռուսաստանը երկաթուղիների կոնցեսիայի հարցով համատեղ աշխատանքային խումբ կստեղծեն Կաթողիկոսի եղբոր համար մեղադրողը պահանջում է 3 տարի 6 ամիս, եղբորորդու համար՝ 7 տարի 6 ամիս ազատազրկում Լավրով․ «Մոսկվան TRIPP երթուղուն մասնակցելու վերաբերյալ որևէ դիմում չի ստացել» 

ԼՂՀ ՊԲ-ն այն հիմնական գործոնն է, որը թույլ չի տալիս լայնամասշտաբ ռազմական գործողությունների վերսկսում

Արցախ

«Արքայազն Հարոլդ» ուսանողական թերթի թղթակիցը զրուցել է ԱՄՆ-ում եւ Կանադայում Արցախի ներկայացուցիչ Ռոբերտ Ավետիսյանի հետ, հետաքրքրվել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության զարգացմամբ եւ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման ներկա իրավիճակով:

Հարցազրույցում պատմական էքսկուրս կատարելով եւ ներկայացնելով Արցախյան ազատագրական շարժումը, պարտադրված պատերազմն ու այդ պատերազմում հայ ժողովրդի հաղթանակը, Ռոբերտ Ավետիսյանը ներկայացրել է հակամարտության կարգավորման գործընթացը, բանակցությունների ընթացքն ու ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների գործունեությունը:

«Չնայած այն հանգամանքին, որ Լեռնային Ղարաբաղը չճանաչված հանրապետություն է, իր գործառույթներով, քաղաքացիական հասարակությամբ, տնտեսական զարգացման տեմպերով եւ ճիշտ կառավարման արդյունքում ունի այն բոլոր ինստիտուտները, որ անհրաժեշտ է կոչվելու պետություն: Անկախություն ձեռք բերելուց օրվանից սկսած ԼՂՀ-ում համապետական նշանակության բազմաթիվ ընտրություններ են անցկացվել, որոնցից յուրաքանչյուրը միջազգային դիտորդները գնահատել են բաց, թափանցիկ եւ բարձր մակարդակի»,- ասել է նա:

Անդրադառնալով Հայաստանի եւ ԼՂՀ համագործակցությանը, Ռոբերտ Ավետիսյանը շեշտել է, որ Հայաստանի եւ Արցախի բնակիչներն ունեն նույն ծագումը, պատմությունն ու մշակույթը, սակայն պատմական ճակատագիրը նրանց ստիպել է տասնամյակներ շարունակ առանձին ապրել: «Այսօր նրանք միասին են: Ղարաբաղյան շարժման առաջին օրվանից Հայաստանը աջակցել է Ղարաբաղի' անկախության հասնելու ձգտմանը: Հայաստանը բազմիցս պատրաստակամություն է հայտնել սատարելու Ղարաբաղի ժողովրդին»:

«Հաշվի առնելով Ադրբեջանի նախագահի նախկինում կատարած ռազմատենչ հայտարարությունները կարե՞լի է սպասել ռազմական ագրեսիայի նաեւ 2014թ.-ին»,- լրագրողի հարցին ի պատասխան' Ռոբերտ Ավետիսյանն ասել է, որ Ադրբեջանի ագրեսիվ քաղաքականությունը, սպառազինումն ու պատերազմ վերսկսելու կոչերը լուրջ վտանգ են տարածաշրջանում խաղաղության եւ անվտանգության պահպանման համար:

«Հակահայկականությունը դարձել է Ադրբեջանի պետական քաղաքականությունը: Դա ավելի է խորացնում երկու ժողովուրդների միջեւ առկա անդունդը եւ նվազագույնի հասցնում վստահությունը: Քանի դեռ Ադրբեջանի ոչ կառուցողական քաղաքականության եւ հրադադարի ռեժիմի խախտման դեպքերի առնչությամբ միջազգային հանրությունը համարժեք գնահատական չի տվել, Ադրբեջանի կողմից ագրեսիայի վերսկսման վտանգ միշտ կլինի»:

Անդրադառնալով Արցախի բանակին, ԱՄՆ-ում եւ Կանադայում Արցախի ներկայացուցիչն ասել է, որ ԼՂՀ-ում մեծ ուշադրություն են դարձնում բնակչության անվտանգությանը: «ԼՂՀ բանակը բավարար է, որպեսզի երկիրը կարողանա պահպանել իր սահմանների անառիկությունը եւ համարժեք պատասխան տա ցանկացած ռազմական ագրեսիայի: Տարածաշրջանում ուժերի դասավորությունը հավասարակշռված է: ԼՂՀ Պաշտպանության բանակն այն հիմնական ուժն է, որը թույլ չի տալիս լայնամասշտաբ ռազմական գործողությունների վերսկսում»,- ասել է Ռոբերտ Ավետիսյանը:

1994թ. պարտադրված պատերազմում հաղթանակ տանելուց հետո Հայաստանը Ադրբեջանի հետ կնքեց զինադադարի պայմանագիրը եւ կողմերը պայմանավորվեցին խնդրի կարգավորումը ռազմական ոլորտից տեղափոխել դիվանագիտական դաշտ եւ բանակցությունների միջոցով այն լուծել: Սակայն ադրբեջանական կողմը բազմիցս խախտել է հրադադարի ռեժիմն ու սահմանին ստեղծել լարվածությունը: Հիմնախնդրի կարգավորման շուրջ բանակցություններն ընթանում են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների (Ռուսաստան, ԱՄՆ, Ֆրանսիա) միջնորդությամբ: Ներկայումս բանակցություններն ընթանում են 2007թ. նոյեմբերին համանախագահների կողմից ներկայացված մադրիդյան առաջարկությունների հիման վրա:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
ՀՀ-ն Կանադայում ռազմական կցորդ կունենաՀայ-թուրքական սահմանը կարող է բացվել. Լը Պենը պահանջել է դադարեցնել Թուրքիային աջակցությունըՎանաձորում թմրամիջոց և զենք-զինամթերք են հայտնաբերելՖիրդուսի թաղամասում 76-ամյա տղամարդն ընկել է կառուցվող շենքի 7 մետր բարձրությունից․ նա վերակենդանացման բաժանմունքում էԿենսաբազմազանությունը պետք է լինի յուրաքանչյուր որոշում կայացնելու մաս. ԳուտերեշՀայ մարզիկի ռեկորդը. Ինդոնեզիայի նարնջագույն երկինքն ու Թուրքիայի եղանակային վտանգըՀՀ-ն հանձնառու է նպաստել աշխարհքաղաքական երկխոսություններինԻրանի զինված ուժերը հայտնել են Հորմուզի նեղուցում լցանավի վրա հրդեհի մասինԱՄՆ-ում մարդկանց խրախուսվում է «լիբերալ» սրճարաններում վճարել Թրամփի պատկերով մետաղադրամներովԴատարանը մերժեց Երեմ Սարգսյանին Ծառուկյանի գործով դատաքննությունից հեռացնելու դատախազության միջնորդությունըHaber7. Ֆիդանը լքել է CICA-ի նիստը Իսրայելի նախագահի ելույթի ժամանակՈւղիղ. COP17. ՄԱԿ գլխավոր քարտուղարի և ՇՄ նախարարի ասուլիսըՆեթանյահուն ծանոթացել է Հորդանանի հետ սահմանին կառուցվող արգելապատնեշի աշխատանքներինՀայաստանն ու Ռուսաստանը երկաթուղիների կոնցեսիայի հարցով համատեղ աշխատանքային խումբ կստեղծենԿաթողիկոսի եղբոր համար մեղադրողը պահանջում է 3 տարի 6 ամիս, եղբորորդու համար՝ 7 տարի 6 ամիս ազատազրկումԵՄ գագաթնաժողովը, որը պետք է տեղի ուենար Ռիադում, հետաձգվել է հութիների հարձակումների և օդանավակայանի փակման պատճառովԻսպանիայի վարչապետը հայտարարել է, որ Իրանի հետ պատերազմը ԵՄ-ին արդեն արժեցել է ավելի քան 100 միլիարդ եվրոԼավրով․ «Մոսկվան TRIPP երթուղուն մասնակցելու վերաբերյալ որևէ դիմում չի ստացել»CNA. Ալբանիայում ցուցարարների և ոստիկանության բախումներ են տեղի ունենումWSJ. ԱՄՆ-ն սեպտեմբերից ի վեր վեց անգամ խնդրել է Ուկրաինային դադարեցնել ռուսական նավթավերամշակման գործարանների վրա հարձակումներըԼուկաշենկոն ճապոնական հորթ է նվեր ստացել «Երևան Մարաթոնի» պատճառով հոկտեմբերի 17-18-ին Երևանի մի շարք փողոցներ փակ կլինեն․ ամբողջական ցանկը Լալիբելա․ ժայռի մեջ քանդակված քաղաքըԿառավարությունը երկարաձգել է արտահանման սուբսիդիաները․ ԵԱՏՄ երկրներ գինի և կոնյակ արտահանելու աջակցությունը կկրճատվիՄիրզոյան․ խաղաղության հաստատմամբ փոխվել են ԵԱՀԿ-ի նկատմամբ Հայաստանի ակնկալիքներըՓաշինյանը չի բացառում երկաթուղու ռուսական կոնցեսիայի կառավարման ձևաչափի փոփոխությունըԼավրովն առաջարկել է «3+3» ձևաչափի հաջորդ հանդիպումներն անցկացնել Երևանում և ԲաքվումՎերացվել է Գյումրիում գործող հանրային սննդի օբյեկտի գործունեության կասեցումը․ ՍԱՏՄԻշխան Սաղաթելյանը Բրյուսելում հանդիպել է Եվրոպայի սոցիալիստների կուսակցության ներկայացուցչի հետՔննարկվել են պաշտպանության բնագավառում ՀՀ-ԱՄՆ համագործակցությանը վերաբերող հարցերԻրանի պատվիրակությունը լքել է դահլիճը CICA գագաթնաժողովում Իսրայելի նախագահի ելույթի ժամանակԱրտաշատում «Nissan»-ի գազի բալոնն է պայթել․ երկու տուժած կա․ մանրամասներ ՀՀ-ում ոչ ռազմավարական կետեր չկան․ էդ ի՞նչ խոսույթա՝ Տիգրանաշենը կապումա հարավը մյուս տարածքներին. ՓաշինյանՄԻՊ հաստատությունը հոկտեմբերի 16-ին, 27-ին և 28-ին կաշխատի հեռավարԿալասն ասել է, որ ԵՄ առաջնորդները չափազանց զբաղված են Վրաստանի վերաբերյալ քննարկումներ անցկացնելու համար Փաշինյան․ երեք ամսից պարզ կլինի՝ Ռուսաստանը պատրա՞ստ է ներդրումներ անել երկաթուղու ոլորտումՀրդեհ՝ Արտաշատի ԲԿ-ի մոտ․ մեքենան բռնկվել է․ վարորդն ու ուղևորը այրվածքներով տեղափոխվել են հիվանդանոց Որքանո՞վ է տրամաբանական, որ գերիների մասով 1000 նամակ են տալիս Կառավարությանը՝ ասում են տար.ՓաշինյանԱնկլավների փոխանակում․ Միրզոյանը հաստատեց, Մասկը դեմ է Starlink-ով հարվածներինԻնչպե՞ս են մարդիկ ընդունել Ֆրունզիկ Մկրտչյանի արձանըՄինչև 2031-ը՝ խաղաղությո՞ւն․ անկլավների փոխանակո՞ւմ և Թուրքիայի հետ սահմանի բացո՞ւմՓաշինյան․ հայկական արտադրանքը աստիճանաբար մուտք է գործում եվրոպական շուկաՍիսիանում 13-ամյա դստեր նկատմամբ սեռական բռնություն գործադրելու կասկածանքով տղամարդ է ձերբակալվելԱլիև․ «Բաքուն գրավելու մասին սպառնացողներն այսօր ադրբեջանական բանտերում են»Փաշինյան․ «Ասել եմ՝ Բելառուս չենք գնալու, չենք գնացել» Անձամբ եմ հորդորել գնան ու քանդեն բուդկաները՝ տարածքը վերադարձնեն. Նիկոլ Փաշինյան Ես սրտի օլիգարխ չունեմ, բա ուր ա՞ իմ միլիոնները, սրանից հետո դատի եմ տալու. Փաշինյան Փաշինյանը՝ COP17-ին Թուրքիայի և Ադրբեջանի մասնակցության մասին․ ինչ է հայտնի այս պահին Կանխավարկած և պլաններ այս պահին չունենք. Փաշինյանը՝ նախարարությունների ստեղծման կամ վերացման մասին Փաշինյան․ պետք է լուծում գտնել, որ սահմանին անկլավներ և էքսկլավներ չլինեն
Ամենադիտված