Հայկական կողմն ընդունել է Միջազգային օլիմպիական կոմիտեի կոչը` օլիմպիական խաղերի ժամանակ սահմանին իրավիճակը չսրվի
Հասարակություն
Հայկական կողմն ընդունել է Միջազգային օլիմպիական կոմիտեի կոչն ու պատրաստակամ է, որպեսզի օլիմպիական խաղերի ժամանակ սահմանին իրավիճակը չսրվի եւ զոհեր չգրանցվեն: Այս մասին հայտնել է ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը: Նրա խոսքով` միաժամանակ, «այդ քաղաքականությունը չի ընդունում Ադրբեջանը»:
«Այդ երկիրը ոչ միայն խախտում է զինադադարն, այլեւ նախկին զոհերին մեջտեղ բերելով փորձում է միջազգային հանրությանն ապատեղակացնել»,- ասաց Հովհաննիսյանը: ՊՆ մամուլի խոսնակը վստահ է, որ ադրբեջանական կողմը, շաբաթներ առաջ զոհված Գուլիեւ Էշգին Ֆիրադիի մահվան լուրը հենց օլիմպական խաղերի բացման օրը հայտարարելով, անհաջող փորձ է կատարում' հայկական կողմին ներկայացնել ագրեսոր, որ խախտում է միջազգային պայմանավորվածությունը:
Ադրբեջանական ԱՊԱ գործակալության փոխանցմամբ, իբր, փետրվարի 6-ին' ժամը 18:40-ին, հայկական զինված ուժերը խախտել էին հրադադրի ռեժիմը, ինչի հետեւանքով ադրբեջանական բանակի զինվոր Գուլիեւ Էշգին Ֆիրադին զոհվել էր դիպուկահարի կրակոցից:
Հայկական կողմը շարունակում է պահպանել հրադադարի վերաբերյալ ձեռք բերված պայմանավորվածություններն ու չխախտել հրադադարի ռեժիմը: Սահմանային անվտանգության հարցը քննարկվել է նաեւ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ Սեյրան Օհանյանի վերջին հանդիպման ժամանակ եւ պաշտպանության նախարարը վերահաստատել է հայկական կողմի դիրքորոշումը' հրադադրի ռեժիմը չպետք է խախտվի եւ պետք է բացառվի սահմանին լարված վիճակի ստեղծումը:
Հայ դիրքապահները պատասխան գործողությունների են անցնում միայն, եթե ադրբեջանական կողմը դիմում է սադրիչ գործողությունների: Չնայած հրադադարի պահպանման հանձնառությանը' ադրբեջանական կողմը հաճախ է խախտում կրակի դադարեցման ռեժիմը` թե' դիպուկահարների միջոցով թիրախավորելով հայ դիրքապահներին ու խաղաղ բնակչությանը, թե' դիվերսիոն գործողություններով, որոնցից վերջինն իրականացրել են հունվարի 19-ի լույս 20-ի գիշերը, ղարաբաղա-ադրբեջանական զորքերի շփման գծի երկու ուղղությությամբ: Իսկ հունվարի 28-ին մարտական դիրքում հակառակորդի դիպուկահարի գնդակից զոհվել է հայ զինծառայող Կարեն Գալստյանը:


















































Ամենադիտված
Ձմերուկը դարձել է չորս հոգանոց ընտանիքի մահվան պատճառ