ՀՀԿ-ական Լևոն Մարտիրոսյանի տարօրինակ պահվածքի պատճառները
Հայկական Մամուլ
Նախօրեին ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Լևոն Մարտիրոսյանի «ձեռնպահ» քվեարկությունը խորհրդարանական ոչ իշխանական չորս ուժերի առաջարկած գազային ժամանակավոր հանձնաժողովի ստեղծմանը տարակուսանք էր առաջացրել:
Մարտիրոսյանի այդ քվեարկությունը թերևս կարող է կապ ունենալ փետրվարի 3-ին Սերժ Սարգսյանի ստորագրած կարգադրության հետ: Այդ օրը Սարգսյանը կարգադրություն է ստորագրել' «Հայաստանի երիտասարդական հիմնադրամը ճանաչել գործընկեր կազմակերպություն և նրան վերապահել 2014 թվականի ընթացքում հասարակական կազմակերպությունների միջև դրամաշնորհային մրցույթների կազմակերպման իրավասությունը»: Խոսքը պետբյուջեից նախագահի աշխատակազմին հատկացված միջոցները հ/կ-ներին որպես դրամաշնորհ հատկացվող հսկայական գումարների մասին է: Նախկինում այդ գործառույթը վստահված էր Լևոն Մարտիրոսյանին: Այժմ, սակայն, պետբյուջեից դուրս գրվող փողի այդ երակը տնօրինելու է երիտհանրապետական Կարեն Ավագյանը' դրանից բխող բոլոր հետևանքներով, քանի որ հենց նա է երիտասարդական հիմնադրամի նախագահը: Սրանով էլ թերևս կարելի է բացատրել Ավագյանի վերջին օրերի խիստ ակտիվությունը:
Գրում է «Հայկական Ժամանակ» օրաթերթը
Մանրամասները' թերթի այսօրվա համարում


















































Ամենադիտված
Ձմերուկը դարձել է չորս հոգանոց ընտանիքի մահվան պատճառ