Հոկտեմբերի 24-ին նշվում է ՄԱԿ-ի օրը Նազելի Բաղդասարյանը և Չեխիայի խորհրդարանի Սենատի հանձնաժողովի նախագահը քննարկել են ժողովրդագրական իրավիճակը Զելենսկին հայտարարել է Ուկրաինայում Starlink-ի գործունեության վերականգնման մասին Երևան-Աշտարակ ավտոճանապարհին վթարից տուժած երեխաներից 3-ի վիճակը ծայրահեղ ծանր է. ԱՆ Խաբեբան մեծահարուստների ցուցակից. ինչպես Արիֆ Պատելը թալանեց բրիտանական հարկային ծառայությունը և թաքնվեց Դուբայում Օմսկում Ozon-ի լոգիստիկ կենտրոնը բռնկվել է անօդաչուի գրոհից հետո Հայաստանի և Չինաստանի միջև համագործակցության մեծ ներուժ կա. Արման Խոջոյան Բնական լանդշաֆտներն ու էկոհամակարգերը երկրի մշակութային ժառանգության անբաժանելի մասն են․ ԱԳՄԱՆ 50 Cent-ը պնդում է՝ Դիդին բանտից իրեն հուղարկավորության ծաղկեփունջ է ուղարկել 5 տուժած, 2 զոհ․ ՃՏՊ՝ Երևան-Աշտարակ ավտոճանապարհին Ամենախայտառակ օրերն ենք ապրում. Սոնա Աղեկյան ԱՄՆ Կոնգրես օրինագիծ է ներկայացվել Ռուսաստանի հետ դիզելային գործարքի չեղարկման մասին 

Վճռական դիմադրություն ցույց չտված ընդդիմությունը, կամա թե ակամա, այս հարցում ջուր է լցնելու իշխանության իմիտատիվ ջրաղացին

Հայկական Մամուլ

«Ժողովուրդ»-ն այսօրվա խմբագրականում գրել է.

«Այս օրերին հանրային ուշադրության կենտրոնում է ՀՀ-ի եւ ՌԴ-ի միջեւ գազային պայմանագրերն ուսումնասիրող Աժ ժամանակավոր հանձնաժողովի ստեղծման շուրջ ծավալվող գործընթացը: Ինչպես հայտնի է, նախօրեին խորհրդարանական մեծամասնությունը դեմ քվեարկեց ոչ իշխանական չորս ուժերի ներկայացրած նախագծին: Երեկ, սակայն, ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը, արձագանքելով ՀԱԿ պատգամավոր Հրանտ Բագրատյանի դիտարկմանը, թե մեծամասնությունը պետք է ընդուներ ընդդիմության այդ առաջարկը, քանի որ այն «արգումենտ էր դառնալու իշխանության համար», նշեց, որ գազի ոլորտին վերաբերող հարցերի ուսումնասիրությունն անհրաժեշտություն է. «Համաձայն եմ, որ պիտի քննարկենք բոլոր հարցերը, եւ առաջիկայում ստեղծելու ենք հնարավորություն,: Բոլոր հարցերը քննարկելու ենք, անպայման, ու ես պիտի խնդրեմ, որ բոլոր քաղաքական ուժերը ակտիվ մասնակցություն ունենան»: Թեեւ առայժմ վերջնականապես հստակ չէ, թե ինչպիսին կլինի գազի պայմանագրերը քննարկելու` իշխանական նախաձեռնության ձեւաչափը, այդուհանդերձ հենց ինքնին փաստը, որ իշխանությունը ի վերջո հանգեց հարցը վերստին քննարկելու որոշմանը, ցույց է տալիս, որ խնդիրն այնքան ակնառու է, որ թեկուզ իմիտատիվ, սակայն որոշակի քայլեր ձեռնարկելու անհրաժեշտությունն անխուսափելի է:

Բայց այստեղ ամենակարեւորն այն է, թե ինչ է տալու այդ պայմանագրերի պոստֆակտում քննարկումը' լինի դա ԱԺ ոչ իշխանական ուժերի առաջարկած' ժամանակավոր հանձնաժողովի, թե Հովիկ Աբրահամյանի նշած ձեւաչափով: Ի վերջո, Վլ. Լենինի հայտնի բանաձեւը' «եթե ուզում ես որեւէ բան կոծկել, ստեղծի՛ր հանձնաժողով», մշտապես ակտուալ է եղել ՀՀ Ազգային ժողվում ստեղծված անխտիր բոլոր ժամանակավոր հանձնաժողովների դեպքում. լինի դա մարտի 1-ի հանձնաժողովը, թե գազի հարցով նախորդ հանձնաժողովը, որի գոյության մասին, ի դեպ, այսօր արդեն ոչ ոք չի հիշում:

Իրականում ԱԺ բոլոր հանձնաժողովներն էլ կոչված են եղել բուն հարցի շուրջ հանրային կրքերը մեղմացնելուն, ընդդիմադիր տրամադրությունները ժամանակի ընթացքում մաշեցնելուն եւ խնդիրը ծածկադմփոց անելուն: Ուստի, եթե ընդդիմությունն իրոք ուզում էր խոչընդոտել գազային համաձայնագրի ստորագրումը, ապա ոչ թե պետք է բավարարվեր դրա քվեարկությունը բոյկոտելով, այլ այդ ընթացքում հնարավոր բոլոր միջոցներով ժողովրդին ոտքի հաներ` թույլ չտալու համար գազային կապիտուլյացիան:

Մինչդեռ մեր հարգարժան ընդդիմադիրների ընտրազանգվածն այդ օրերին մենք ոչ մի տեղ չտեսանք: Ավելին, այն մի քանի տասնյակ քաղաքացիներն էլ, որոնք ԱԺ-ի առջեւ բողոքի ակցիա էին անում, հիմնականում ապակուսակցական քաղաքացիական ակտիվիստներն էին: Հետեւաբար, ամենակարեւոր պահին վճռական դիմադրություն ցույց չտված ընդդիմությունը, կամա թե ակամա, այս հարցում ջուր է լցնելու իշխանության իմիտատիվ ջրաղացին»:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Հոկտեմբերի 24-ին նշվում է ՄԱԿ-ի օրըՆազելի Բաղդասարյանը և Չեխիայի խորհրդարանի Սենատի հանձնաժողովի նախագահը քննարկել են ժողովրդագրական իրավիճակըԶելենսկին հայտարարել է Ուկրաինայում Starlink-ի գործունեության վերականգնման մասինԵրևան-Աշտարակ ավտոճանապարհին վթարից տուժած երեխաներից 3-ի վիճակը ծայրահեղ ծանր է. ԱՆԽաբեբան մեծահարուստների ցուցակից. ինչպես Արիֆ Պատելը թալանեց բրիտանական հարկային ծառայությունը և թաքնվեց ԴուբայումՕմսկում Ozon-ի լոգիստիկ կենտրոնը բռնկվել է անօդաչուի գրոհից հետոՀայաստանի և Չինաստանի միջև համագործակցության մեծ ներուժ կա. Արման ԽոջոյանԲնական լանդշաֆտներն ու էկոհամակարգերը երկրի մշակութային ժառանգության անբաժանելի մասն են․ ԱԳՄԱՆ50 Cent-ը պնդում է՝ Դիդին բանտից իրեն հուղարկավորության ծաղկեփունջ է ուղարկել5 տուժած, 2 զոհ․ ՃՏՊ՝ Երևան-Աշտարակ ավտոճանապարհինԱմենախայտառակ օրերն ենք ապրում. Սոնա ԱղեկյանԱՄՆ Կոնգրես օրինագիծ է ներկայացվել Ռուսաստանի հետ դիզելային գործարքի չեղարկման մասինԳերմանիայում բողոքի ակցիա է անցկացվել՝ ընդդեմ Լայպցիգում թևավոր հրթիռներ արտադրելու ԱՄՆ ծրագրերիԽոշոր հարկատուների ցանկը բացահայտում է Հայաստանի տնտեսության կառուցվածքային աղքատությունըՄոուրինյուն Ռեալի երեք ֆուտբոլիստի ներառել է իր «սև ցուցակում»Լիոնի քաղաքապետարանի պատվիրակությունն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիրԹուրքական ընկերությունը ցուցադրել է թիրախներն ինքնուրույն հայտնաբերող և խոցող մարտական դրոնների պարսՖիլիպինների ռազմաօդային ուժերի երկու ինքնաթիռների բախման հետևանքով չորս օդաչու է զոհվելԿիմ Չեն Ընը Չինաստան է ժամանել կամրջով, որը 12 տարի չի օգտագործվելՓեզեշքիանը կոչ է արել Իրանը դուրս բերել «ո՛չ պատերազմ, ո՛չ խաղաղություն» վիճակիցՖրանսիական Լիոն քաղաքում բախումներ են տեղի ունեցել ցուցարարների և ոստիկանության միջևՄարմնամարզիկ Համլետ Մանուկյանն աշխարհի չեմպիոն էՄանկական եվրատեսիլի քվեարկությունը սկսված էՀռոմի կենտրոնում հակամարտությունների դեմ լայնածավալ ցույց է ընթանումՀայաստանն իր համերաշխությունն է հայտնում Ֆրանսիային՝ ռասիզմի և ատելության բոլոր ձևերի դեմ պայքարում. Նիկոլ ՓաշինյանԷրդողանը հայտարարել է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բարեփոխման անհրաժեշտության մասինՍոչիում և Սիրիուսում ԱԹՍ-ների հարձակման վտանգ է հայտարարվել«Հայրենիք» կուսակցության ավագանու թեկնածու Զեփյուռ Աբգարյանին ուզում են երկու ամսով կալանավորելՈղբերգական պատահար. Երևանում կառուցվող բարձրահարկ շենքում 65-ամյա բանվորը 10-րդ հարկից ընկել է վերելակի հորը և մահացելԿիմ Չեն Ընը Չինաստան է այցելել նորաբաց կամրջով՝ առևտրի ընդլայնման ֆոնինՀամբարձում Մաթևոսյանը Զիմբաբվեի նախարարի հետ քննարկել է կենսաբազմազանության պահպանությունըՏԻՄ ընտրություններին կհետևի 437 դիտորդ․ ԿԸՀ-ն հավատարմագրել է նաև 222 լրագրողիԶանգվածային ցույցերից առաջ Փարիզի փողոցներ են տեղակայվել ժանդարմերիայի զրահապատ մեքենաներNVIDIA-ն Հայաստանը ընտրել է ԱՊՀ երկրների հետ աշխատանքի կենտրոնԹայվանը՝ թայֆունի հարվածի տակ, Ֆիլիպիններում՝ ինքնաթիռների բախում, Նայրոբիում՝ շենքի փլուզումԲրյուսելի խանութները փակվել են՝ սպասելով անկարգությունների նոր ալիքի«17-18 տարվա օգտագործած տարածքս քանդել են, բայց շատ ուրախ եմ»․ Աջափնյակի բնակիչը՝ ՓաշինյանինԿիմ Չեն Ընը այցելել է Չինաստանի ավտոգործարանՈւկրաինան հայտնել է, որ Starlink-ն այժմ թույլ է տալիս անօդաչուներին զարգացնել ժամում ավելի քան 400 կմ արագությունՖԻՖԱ-ի նախագահը ծիծաղել է հրաժարական տալու մասին հարցից՝ չնայած ՖԻՖԱ-ի շուրջ սկանդալինԽոշոր ավտովթար Արենիում․ 2 վիրավորին ավտոմեքենայից դուրս են բերել փրկարարներըRed Store-ի շուրջ նոր բողոք․ գնորդին վաճառել են չաշխատող սարքՀիտլերի նախկին լեռնային նստավայրում հրդեհ է բռնկվել, մեկ անձ է ձերբակալվելՄեգան Մարքլը հայտնել է՝ ինչու է հեռու պահում հորը երեխաներիցՀայաստանի և Չինաստանի միջև համագործակցության մեծ ներուժ կա. Արման ԽոջոյանԱնդրանիկի խճանկարը հանեցին, Արցախի համույթներին զրկեցին Վիեննայի բեմից․ ի՞նչ է կատարվումՁերբակալություններ՝ մի շարք համայնքներում. Թրամփի հետ խաղեր չեմ խաղում․ ԶելենսկիԱյսօր Սոս Սարգսյանի ծննդյան օրն է․ հայ մեծանուն դերասանը կդառնար 97 տարեկանՆիկոլ Փաշինյանը Ռուբինյանի հետ շրջում է Երևանում (տեսանյութ)Չեմպիոնական գոտին նվաճելուց հետո Ծառուկյանը թիրախավորել է MMA-ի լեգենդին
Ամենադիտված