ԱԺ ոչ իշխանական չորս ուժերը մտադիր են հաջորդ քառօրյայում վարչապետին անվստահություն հայտնելու գործընթաց սկսել
Հայկական Մամուլ
Խորհրդարանական ոչ իշխանական չորս ուժերը` ՀԱԿ-ը, ԲՀԿ-ն, ՀՅԴ-ն եւ «Ժառանգությունը», մտադիր են Ազգային ժողովի հաջորդ` փետրվարի 24-27-ի քառօրյայում վարչապետ Տիգրան Սարգսյանին անվստահություն հայտնելու գործընթաց սկսել: Գրում է «Հայկական Ժամանակ»-ը:
Թերթի աղբյուրները հայտնում են, որ Հայ ազգային կոնգրեսն ու Բարգավաճ Հայաստանն արդեն վերջնական համաձայնության են եկել վարչապետին անվստահություն հայտնելու փաստաթղթի բովանդակության շուրջ: Դաշնակցությունն ու «Ժառանգությունը», որոնք դեռ այս պահին էլ այդ գործընթացը կարծես թե այլ կերպ են պատկերացնում, մարտավարական հարցերում տատանվում են: ԲՀԿ-ն ու ՀԱԿ-ը, սակայն, ակնկալում են, այս երկու ոչ իշխանակն ուժերը նույնպես ի վերջո կմիանան նախագծին: Այնպես որ, եթե առաջիկա 2 շաբաթվա ընթացքում այլ խնդիր չծագի, եկող քառօրյան խոստանում է բավական հետաքրքիր լինել:
Մանրամասները` թերթի այսօրվա համարում:


















































Ամենադիտված
Ձմերուկը դարձել է չորս հոգանոց ընտանիքի մահվան պատճառ