Հովիկ Աբրահամյանն ու Տիգրան Սարգսյանը կամավորության սկզբունքով օգտվում են կուտակային կենսաթոշակային համակարգից
Հայկական Մամուլ
«Ժողովուրդ»-ը երեկ պարզեց, որ մինչեւ 1974թ. ծնված բարձրաստիճան պաշտոնյաներից միայն ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանն ու ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանն են կամավորության սկզբունքով օգտվում կուտակային կենսաթոշակային համակարգից: Գրում է «Ժողովուրդ»-ը
Իսկ ահա մինչեւ 1974թ. ծնված մյուս պաշտոնյաները Սերժ Սարգսյանի գլխավորությամբ խուսափում են այդ համակարգին դիմելուց: Եվ սա այն դեպքում, երբ նույն Սերժ Սարգսյանը ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարություն կատարած այցի ժամանակ կոչ էր արել «առանց զլանալու» բոլորին բացատրել այդ համակարգի կարեւորությունը: Փաստորեն, նա զլացել է սեփական օրինակով ցույց տալ. համենայնդեպս, երեկ մեզ չհաջողվեց ճշտել հակառակը: Հիշեցնենք, որ կուտակային կենսաթոշակային համակարգը պարտադիր սկզբունքով տարածվում է այն պաշտոնյաների ու պատգամավորների վրա, որոնք ծնվել են 1974թ. հետո. սա տարածվում է երկու նախարարի` Արմեն Աշոտյանի ու Դավիթ Սարգսյանի, ինչպես նաեւ ԱԺ 27 պատգամավորի վրա:
Մանրամասները` թերթի այսօրվա համարում:


















































Ամենադիտված
Ձմերուկը դարձել է չորս հոգանոց ընտանիքի մահվան պատճառ