Ռուսաստանը հերքում է Փայեթի ու Նուլանդի զրույցի գաղտնալսման մեջ իր մասնակցությունը
Արտաքին Քաղաքական
Ռուսաստանի փոխվարչապետ Դմիտրի Ռոգոզինի օգնական Դմիտրի Լոսկուտովը հերքել է Ռուսաստանի իշխանությունների մասնակցությունն` ամերիկացի դիվանագետների բանակցությունները գաղտնալսելուն: Այս մասին հայտնում է Associated Press-ը:
Ռուս պաշտոնյան արդարացել է, որ պետքարտուղարի օգնական Վիկտորյա Նուլանդի և Ուկրաինայում ԱՄՆ դեսպան Ջեֆրի Փայեթի զրույցի ձայնագրությունը պատահաբար է գտել սոցցանցերում:
Հիշեցնենք, որ Ռուսաստանում ԱՄՆ դեսպան Մայքլ Մաքֆոլը և ԱՄՆ պետդեպարտամենտի ներկայացուցիչ Ջեն Պսակին հայտարարել են, որ Մոսկվան կարող է մասնակցած լինել Նուլանդի ու Փայեթի զրույցի գաղտնալսմանը:


















































Ամենադիտված
Հրապարակվել է սպանված Խամենեիի նստավայրի լուսանկարները (Ֆոտոշարք)