Սոչի 2014. Տոմսերի համար հերթեր են գոյանում
Սպորտ
Սոչիի 22-րդ Ձմեռային օլիմպիական խաղերի կազմկոմիտեի ներկայացուցիչները նպատակադրվել են ավելացնելու տոմսարկղերի քանակը: Այս մասին հայտնում է ria.ru-ն:
«Տոմսերի պահանջարկը շատ մեծ է: Այժմ մենք անցել ենք տոմսերի առցանց վաճառքի: Տոմսերի համար հերթեր են գոյանում, այդ նպատակով` նոր տոմսարկղեր կհիմնվեն»,-ասել է Օլիմպիական խաղերի կազմկոմիտեի նախագահ Դմիտրի Չերնիշենկոն:
22-րդ Ձմեռային օլիմպիական խաղերն անցկացվում են փետրվարի 7-23-ը: Այնուհետև' մարտի 7-16-ը Սոչին կհյուրընկալի Ձմեռային պարալիմպիկ խաղերի մարզիկներին: Սոչիի 2014 թվականի Ձմեռային օլիմպիական խաղերի ընթացքում կխաղարկվի մեդալների 98 հավաքածու, իսկ Պարալիմպիկ խաղերում' 72:


















































Ամենադիտված
Ձմերուկը դարձել է չորս հոգանոց ընտանիքի մահվան պատճառ