Ուկրաինայում շարունակվում են Լենինի «գլխատումները»
Աշխարհ
Ուկրաինայի Պոլտավայի մարզի Գրեբյոնկա քաղաքում գլխատվել է Լենինի արձան: Այս մասին հայտնում է Украинская правда-ն:
Քաղաքային զբոսայգում վնասված արձանը հայտնաբերվել է այսօր առավոտյան` քաղաքացիների կողմից։
Վանդալիզմի այս հերթական դեպքը հաստատել են նաև իրավապահները: Վերջին շրջանում Ուկրաինայում հաճախակիացել են վանդալիզմի դեպքերը, հատկապես Լենինի արձանների նկատմամբ: Վանդալիզմի դեպքեր գրանցվել են նաև Կիևում, Կոտովսկում և Բերդիչևում:
Հիշեցնենք, որ այսօր Եվրոմայդանում շաբաթօրյակ է հայտարարված. ցուցարարները որոշել են կարգի բերել «գրավված փողոցները»:


















































Ամենադիտված
Ձմերուկը դարձել է չորս հոգանոց ընտանիքի մահվան պատճառ