Որքա՞ն գումար կստանան հայ մարզիկները Սոչիում մեդալներ գրավելու դեպքում
Սպորտ
Սոչիի Ձմեռային օլիմպիական խաղերում լավագույն եռյակում ընդգրկվելու դեպքում հայ մարզիկները կստանան, համապատասխանաբար, 30, 20 և 10 հազար ԱՄՆ դոլար:
Ինչպես փոխանցում է «ՌԻԱ Նովոստին», 22-րդ Ձմեռային օլիմպիական խաղերում առաջին հորիզոնականը զբաղեցնելու դեպքում հայ օլիմպիականները կարժանան 30 հազարական ԱՄՆ դոլարի: Իսկ արծաթե կամ բրոնզե մեդալ նվաճելու դեպքում մարզիկները կստանան, համապատասխանաբար 20 և 10 հազար ԱՄՆ դոլարին համապատասխան դրամ:
Ձմեռային օլիմպիական խաղերին Հայաստանը ներկայացնում են դահուկորդներ Սերգեյ Միքայելյանը, Արթուր Եղոյանը, Կատյա Գալստյանն ու լեռնադահուկորդ Արման Սերեբրակյանը:


















































Ամենադիտված
Ջուր չի լինի հուլիսի 28-ին ժամը 07.00-ից մինչև հուլիսի 29-ը ժամը 07.00-ն