Գյումրու պետական մանկավարժական ինստիտուտի խորհրդի նախագահ է ընտրվել Ֆելիքս Ցոլակյանը
Հասարակություն
Գյումրու «Մ. Նալբանդյանի անվան պետական մանկավարժական ինստիտուտ» ՊՈԱԿ-ի խորհրդի փետրվարի 8-ին կայացած նիստի ժամանակ ինստիտուտի խորհրդի նախագահ ընտրվեց Շիրակի մարզպետ Ֆելիքս Ցոլակյանը: Նա խորհրդի նախագահի միակ թեկնածուն էր' խորհրդի անդամների կողմից այլ թեկնածուներ չառաջադրվեցին: Ըստ կանոնակարգի' նախագահն ընտրվեց բաց քվերակությամբ՝ խորհրդի բոլոր ներկա անդամների միաձայն կողմ քվեարկության արդյունքում: Խորհրդի 25 անդամներից բացական էին միայն 4-ը, ինչն էլ իրավունք էր տալիս ընտրության արդյունքները վավեր համարել:
Բուհի ռեկտոր Վարդևան Գրիգորյանը բոլորի անունից շնորհավորեց ինստիտուտի խորհրդի նորընտիր նախագահին՝ հույս հայտնելով, որ վերջինիս նախագահությամբ բուհը կկարողանա իր առջև դրված դժվարին խնդիրները լուծել: «Շնորհակալություն եմ հայտնում վստահության համար: Ինքս մանկավարժի ընտանիքից եմ, զբաղվել եմ նաև մանկավարժությամբ, ծանոթ եմ նաև ինստիտուտի ստեղծման պատմությանը, տեղյակ եմ նաև խնդիրներին, թեև ոչ խորությամբ: Գիտեմ' ինչ կա, որ պետք է արվի և ինչ չի արվել: Շնորհակալ եմ վստահության համար, կաշխատենք միասին»,- նշեց Ֆելիքս Ցոլակյանը:
Խորհրդի նիստի ընթացքում բուհի 2013-2014 թվականներին կատարած աշխատանքերի ծավալուն հաշվետվությունը, ինչպես նաև ինստիտուտի զարգացման 2014-2018 թվականների ռազմավարական ծրագրերը ներկայացրեց բուհի ռեկտոր Վարդևան Գրիգորյանը:


















































Ամենադիտված
Ձմերուկը դարձել է չորս հոգանոց ընտանիքի մահվան պատճառ