Սոչի 2014. Նորվեգուհին դարձավ սկիաթլոնի քառակի չեմպիոն
Սպորտ
Նորվեգացի դահուկորդուհի Մարիթ Բորգեն հաղթել է Ձմեռային խաղերի սկիաթլոնի մրցաշարում: Նորվեգուհին չորրորդ անգամ դարձավ օլիմպիական չեմպիոն: 7,5 կմ դասական մրցավազքում երկրորդ տեղում շվեդ Շարլոտա Կալլան է, իսկ բրոնզե մեդալը բաժին հասավ նորվեգացի Հայդի Բենգին:
Կանանց հոկեյի ԱՄՆ թիմն A խմբի պայքարում առավելության հասավ Ֆինլանդիայի թիմի նկատմամբ` 3-1 հաշվով: Տափօղակները մրցակցի դարպասն ուղարկեցին Հիլարի Հայտը, Կելլի Ստեկը և Ալեքսանդրա Կարպենտերը: Ֆիներից աչքի ընկավ Սյուզանա Տապանին: Այս մասին գրում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:
Հաջորդ տուրում ԱՄՆ ներկայացուցիչները կմրցեն շվեյցարուհիների հետ: Ռուսաստանի հոկեյիստուհիներն առաջին խաղը կանցկացնեն փետրվարի 9-ին:


















































Ամենադիտված
Ձմերուկը դարձել է չորս հոգանոց ընտանիքի մահվան պատճառ