Մարգո Ռոբբին չի հայտնվի Playboy ամսագրի շապիկին (ֆոտո)
Հասարակություն
Մոտ երկու շաբաթ առաջ մամուլում հայտնվեց մի տեղեկություն, ըստ որի Հյու Հեֆները ցանկանում է իր հանրահայտ Playboy ամսագրի շապիկին տեսնել Հոլիվուդյան աստղ Մարգո Ռոբբին:
Սակայն այսօր պարզ դարձավ, որ 87-ամյա Հեֆների երազանքը չի կատարվի, և Մարգո Ռոբբին չի հայտնվի տղամարդկանց համար նախատեսված հեղինակավոր ամսագրի շապիկին:
Ռոբբին իր հարցազրույցներից մեկի ժամանակ հայտնել է, որ պատրաստ չէ կրկին ցնցել իր ընտանիքին և հարազատ մարդկանց:
«Իմ ընտանիքը շատ բաների միջով է անցել իմ պատճառով»,-ասել է Ռոբբին:
Չնայած իր այս հայտարարությանը` դերասանուհին չի զղջում, որ նկարահանվել է Լեոնարդո Դի Կապրիոյի հետ բաց անկողնային տեսարաններում:





















































Ամենադիտված
Ջուր չի լինի հուլիսի 28-ին ժամը 07.00-ից մինչև հուլիսի 29-ը ժամը 07.00-ն