Ես շատ ուրախ եմ, որ դարձա դուբլի հեղինակ. Հենրիխ Մխիթարյան
Սպորտ
Ֆուտբոլի Հայաստանի ազգային թիմի անդամ և Դորտմուդի «Բորուսիայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանն ուրախ է «Վերդերի» դեմ խաղում իր խփած երկու գոլի համար: «Ես շատ ուրախ եմ, որ դարձա դուբլի հեղինակ: Շնորհակալ եմ իմ խաղընկերներին, լավ աշխատանքի համար: Այս գոլերը վստահաբար կօգնեն ինձ: Վերջին շրջանում ինձ վրա մեծ ճնշում կար: Ես, սակայն, հավատում էի իմ ուժերին: Ինձ օգնեց նաև մարզչի հետ աշխատանքը»,- Մխիթարյանի խոսքը մեջբերում է Bild կայքը:
Բունդեսլիգայի 20-րդ տուրում «Բորուսիան» 1:5 հաշվով հաղթեց «Վերդերին»: Հենրիխ Մխիթարյանը դարձավ դուբլի հեղինակ:


















































Ամենադիտված
Ձմերուկը դարձել է չորս հոգանոց ընտանիքի մահվան պատճառ