Վիտալի Կլիչկոն Վիկտոր Յանուկովիչին հրավիրել է Մայդան՝ ցուցարարների մոտ
Աշխարհ
Ուկրաինայի ըննդիմադիր գործիչ Վիտալի Կլիչկոն երկրի նախագահ Վիկտոր Յանուկովիչին հրավիրել է Մայդան՝ միասին քննարկելու չլուծված հարցերը: Ըստ Կլիչկոյի՝ հանդիպումը պետք է տեղի ունենա հաջորդ կիրակի օրը՝ փետրվարի 16-ին: Այս մասին գրում է vesti.ru-ն՝ հղում անելով Interfax-ին: «Յանուկովիչը պետք է գա Մայդան և լսի «թե ինչ են մտածում ցուցարարները»»,-հայտարարել է ընդդիմության ներկայացուցիչը: Նա հիշեցրել է, որ Յանուկովիչն իր հերթին իրեն հրավիրել է բանավեճի, և սա դարձել է իր պատասխանը:
Կիևի ըննդիմադիրներ Կլիչկոյի և Յացենյուկի և նախագահ Վիկտոր Յանուկովիչի միջև առաջին բանակցությունները տեղի են ունեցել հունվարի 27-ին: Բանակցությունների գործընթացին մասնակցել են Ուկրաինայի նախագահի վարչակազմի ղեկավար Անդրեյ Կլյուևը, վերջինիս առաջին տեղակալ Անդրեյ Պորտնովը և Արդարադատության նախարար Ելենա Լուկաշը:


















































Ամենադիտված
Ձմերուկը դարձել է չորս հոգանոց ընտանիքի մահվան պատճառ