Վերջին օրերին Կիևում 14 մարդու վրա հարձակում են գործել. քրեածին իրավիճակն անհանգստացրել է իրավապահներին
Աշխարհ
Կիևի կենտրոնում անցյալ գիշեր երկու մարդու են ծեծել, ևս մեկին հարվածել են դանակով: Այս մասին հաղորդել է Ուկրաինայի ներքին գործերի նախարարությունը: «Մի քաղաքացի հայտարարություն է տվել, որ Անկախության հրապարակի պահապաններն իր ընկերոջը մարմնական վնասվածքներ են հասցրել: Նմանատիպ ահազանգ է ստացվել նաև 23:00-ին. իրավապահների օգնությանն է դիմել 28-ամյա կիևցի: Նա հայտնել է, որ մայրաքաղաքի կենտրոնական մասում իր վրա են հարձակվել դիմակավորված անձինք, ծեծել են իրեն: Մեկ ժամ անց հայտարարություն է ստացվել առողջապահական հաստատությունից, որ Ազատության հրապարակից իրենց մոտ են բերել 44-ամյա տղամարդու վզի շրջանում դանակի կտրվածքով»,-ասված է ՆԳՆ հաղորդագրության մեջ:
Վերջին երեք օրերի ընթացքում ոստիկանությունը հայտնել է մայրաքաղաքի կենտրոնում 14 մարդու վրա հարձակման մասին: Բացի դրանից, դիմակավոր անձանց կողմից գրոհի են ենթարկվել երկու ռեստորան և մեկ ակումբ քաղաքի կենտրոնում: Քրեածին իրավիճակի հետ կապված Ուկրաինայի ՆԳՆ-ն ձևավորել է ավելի քան 200 ջոկատներ, որոնք պարեկային ծառայություն կիրականացնեն Կիևում:


















































Ամենադիտված
Ձմերուկը դարձել է չորս հոգանոց ընտանիքի մահվան պատճառ