Գյումրիի 2-րդ պոլիկլինիկայից միայն անունն է մնացել. armnewstv.am (տեսանյութ)
Հասարակություն
Գյումրիի առաջին պոլիկլինիկայի ռենտգեն հետազոտությունը վստահելի է, բայց ծառայությունը պահելու համար բուժհաստատությունը մի քանի մլն դրամ պարտք է կուտակել: Շենքում վարձակալի իրավունքով է, դեռ 80-ական թվականներից: 2005թ-ին, երբ Գյումրիի քաղաքապետարանը ռենտգեն բաժանմունքի տարածքն այլ կազմակերպության տվեց, տնօրինությունը ստիպված էր նոր սենյակներ նորոգել, իսկ ռենտգեն հետազոտությունների համար նախատեսված տարածքները նորոգվում են հատուկ նյութերով, որոնք թանկ են:
Ռենտգեն ծառայությունը կարողացել են պահել, բայց մասնագետներին ամեն օր աշխատանքի հնարավոր չէ կանչել.այցելուները քիչ են, աշխատավարձը' ցածր: Էնդոկրինոլոգը շաբաթը 2 անգամ է գալիս, նյարդաբանը մեկ օր է աշխատում
Մարզպետարանում հուսադրում են' հնարավոր է այս տարի երկու պոլիկլինիկաներն էլ նորոգվեն, ունենան նոր սարքավորումներ, մասնագետների վճարման կարգը փոխվի: Հարցը քննարկվում է Առողջապահության նախարարությունում:
Տեսանյութը՝ «ԱրմՆյուզի»


















































Ամենադիտված
Ձմերուկը դարձել է չորս հոգանոց ընտանիքի մահվան պատճառ