«Մանչեսթեր Սիթին» դավաճանեց ինձ. Մանչինի
Սպորտ
«Գալաթասարայի» գլխավոր մարզիչ Ռոբերտո Մանչինին քննադատել է իր նախկին թիմի՝ «Մանչեսթեր Սիթիի» ղեկավարությանը: Իտալացի մարզչի խոսքով` անգլիական ակումբի ղեկավարությունը դավաճանել է իրեն:
«Ֆուտբոլի աշխարհում շատ ծանոթներ ունեմ: Երբ ինձ հեռացրին «Մանչեսթեր Սիթիից», ես գիտեի, որ ակումբը բանակցում է այլ թեկնածուների հետ` մինչև իմ հեռանալը: Ամեն ինչ արվում էր իմ թիկունքում: Ինձ դավաճանեցին` հարգանք չցուցաբերելով: «Սիթիի» ղեկավարության համարձակությունը չներեց այդ ամենը երեսիս ասելու համար»,-Մանչինիի խոսքը մեջբերում է goal.com-ը:


















































Ամենադիտված
Ձմերուկը դարձել է չորս հոգանոց ընտանիքի մահվան պատճառ