ԱՄՆ-ում տասնյակ հազարավոր բնակիչներ առանց էլեկտրականության են մնացել` մոլեգնող ձյան պատճառով
ԱՄՆ
ԱՄՆ-ի Արևելյան ծովափի մի շարք նահանգներում գրեթե 40 հազար սպառող առանց էլեկտրականության են մնացել` ձյան առատ տեղումների և էլեկտրահաղորդման գծերում տեղի ունեցած բազմաթիվ վթարների պատճառով: Այս մասին հայտնում է itar-tass-ը՝ հղում անելով տեղական ԶԼՄ-ներին:
Տարերքը առանձնակի ուժգնությամբ է մոլեգնել Փենսիլվանիայի, Մերիլենդի և Նյու Ջերսիի նահանգներում:
Ազգային օդերևութաբանական բյուրոյի տվյալներով՝ անբարենպաստ եղանակն ուղեկցվում է պոռթկուն քամիով: Փետրվարի 9-ին մի քանի ժամվա ընթացքում առանձին շրջաններում ավելի քան 10 սանտիմետր տեղումներ են գրանցվել: Տեղական իշխանությունները դիմել են բնակիչներին՝ խնդրելով հնարավորության դեպքում չօգտվել ավտոտրանսպորտից:


















































Ամենադիտված
Ծեծկռտուք Մոսկվայի ռեստորաններից մեկում՝ հայտնի գործարարի և «Դոն Պիպոյի» միջև․ վերջինս թիկնապահի հետ փախուստի է դիմել (տեսանյութ)