Մեսսիի խոցված ինքնասիրությունը խնդիր է մրցակիցների համար. Մարտինո
Սպորտ
Կատալոնական «Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Խերարդո Մարտինոն անդրադարձել է Իսպանիայի առաջնության 23-րդ տուրում «Սևիլիայի» դեմ հանդիպմանը, որն ավարտվել էր կատալոնացիների հաղթանակով` 4:1 հաշվով:
Հանդիպմանը դուբլի հեղինակ էր դարձել Լիոնել Մեսսին:
«Մենք մեզ հանգիստ ենք զգում, քանի որ կրկին գլխավորում ենք մրցաշարային աղյուսակը: Ներկայումս թիմը սխալներով է խաղում, տեսնենք` երեք առաջատարներից ով առաջինը հերթական սխալը թույլ կտա: Հուսանք, որ դա «Բարսելոնան» չի լինի: Նրանք, ովքեր քննադատում են Մեսսիին, դրանով խոցում են նրա ինքնասիրությունը: Արդյունքում մրցակիցները խնդիրներ են ունենում»,-Մարտինոյի խոսքը մեջբերում է իսպանական մամուլը:


















































Ամենադիտված
Ձմերուկը դարձել է չորս հոգանոց ընտանիքի մահվան պատճառ