Վթար է․ ջուր չի լինելու Սարսափելի շղթայական ավտովթար ԱՄԷ-ում. 23 մեքենայի վթարից հետո բռնկված հրդեհի հետևանքով 14 մարդ զոհվել է, 30-ը՝ վիրավորվել Իտալիայում ավելի քան 3700 դպրոց ռումբերի մասին կեղծ հաղորդագրություններ է ստացել Վահե Սուքիասյանը դարձել է շախմատի Եվրոպայի մինչև 18 տարեկանների կրկնակի չեմպիոն «Տեր, օգնիր ներել ու ազատվել ցավից»․ Քրիստինա Եղոյանի նոր հրապարակումը՝ ամուսնալուծությունից հետո Դա անխուսափելի էր․ Ծառուկյանը՝ Նուրմագոմեդովի և Դվալիշվիլիի մասնակցությամբ ծեծկռտnւքի մասին ԱՄՆ–ից արտաքսումները շատացել են. գրանցվել է բացարձակ ռեկորդ Թուրքիայի Մալաթիա նահանգում ռшզմական ուղղաթիռի կnրծանման հետևանքով կան զոհեր Կրկին ձյուն կտեղա՞․ եղանակն՝ առաջիկա օրերին Թրամփը Թիմ Քուքի թեկնածությունը առաջադրել է Nvidia-ի հրաժարական տված ղեկավարի փոխարեն Դեռահասին ողջ-առողջ են գտել վայրի բնության գրկում վեցօրյա որոնումներից հետո. Ավստրալիա Մալաթիայի համայնքային ոստիկանները Նորագյուղի 46-ամյա բնակչի տանը հայտնաբերել են 4,5 կիլոգրամ կանեփանման զանգված, դեղահաբեր և զենք-զինամթերք (տեսանյութ) 

Վերջին տարիներին Հայաստանում է հաստատվել 1000 հայրենադարձ

ԱՐԽԻՎ

Հայաստանը խթանում է հայրենադարձությունը, ու պետական ծրագրերին զուգահեռ նաև հասարակական սեկտորն է ակտիվ աշխատում այդ ոլորտում: Վերջին հինգ տարիներին սեփական կամքով և նախաձեռնությամբ Հայաստանում հաստատվել է մոտավոր հաշվարկներով հազար հայրենադարձ ԱՄՆ-ից, եվրոպական երկրներից, Մերձավոր Արևելքից: Նրանց թվում, հիմնականում, ընտանիքներ են, կան նաև երիատասարդներ, ովքեր ցանկանում են իրենց հետագա կյանքը շարունակել Հայաստանում: Ինչպես «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին տեղեկացրեց Սփյուռքի նախարարության հայրենադարձության և հետազոտությունների վարչության պետ Գրիգոր Արշակյանը, նախարարությունը հայրենադարձության կազմակերպման և հետագա այլ հարցերով համագործակցում է մի շարք կազմակերպությունների հետ, այդ թվում' «Վերադարձ Հայաստան»-ի հետ: «2009 թվականից մինչ օրս, տարբեր հաշվարկներով, կամովին Հայաստան է ժամանել 700-1000 հայրենադարձ: Բնականաբար, սիրիական պատերազմի հետևանքով Հայաստանում հաստատված հայերը չեն ներգրավվել այս հաշվարկների մեջ (իսկ նրանք շուրջ 11 հազարն են-խմբ.)»,-ասաց Գրիգոր Արշակյանը:

1.5 տարվա գործունեություն ծավալող և ավելի քան 600 ինտեգրված հայրենադարձի Հայաստանում համախմբած «Վերադարձ Հայաստան» կազմակերպությունն աշխատանք է իրականացնում ոչ միայն արդեն հայրենիքում ապրող հայրենադարձների հետ, այլ նմանատիպ ցանկություն ունեցող հայերի շրջանում իրենց բնակության վայրերում' մինչ հայրենադարձվելը: «Մեր հիմնական նպատակն է օգնել մարդկանց, ովքեր կամավոր և գիտակացաբար ցանկանում են տեղափոխվել Հայաստան: Առաջին հերթին մենք փորձում ենք ճշգրիտ տեղեկություն տարածել սփյուռքում Հայաստանում տիրող կյանքի' թե դժվարությունների, թե առավելությունների մասին: Շատերը, Հայաստանում չապրելով, չունեն հստակ պատկերացնումներ այստեղի մասին, իսկ դրսում, ցավոք, չափազանցված լուրերի պակաս չի զգացվում»,-նշեց «Վերադարձ Հայաստան» հիմնադրամի գործադիր տնօրեն Վարդան Մարաշլյանը:

Նրա խոսքով' սուղ է նաև ինֆորմացիան, թե հայրենադարձվողներն ում դիմեն, ինչպես ստանան տեղեկություն Հայաստանում ապրելու, հայրենադարձվելու մասին, որի նպատակով իրենք իրազեկման տարբեր միջոցառումներ ենք իրականացնում սփյուռքի մի շարք հայկական գաղթօջախներում: Ակտիվ աշխատանք է իրականացվում նաև արտասահմանից Հայաստան եկող տարբեր խմբերի հետ, հատկապես ամռանը, ներկայացվում է Հայաստանի կյանքի վերաբերյալ և ծառայությունների մասին օբյեկտիվ ինֆորմացիա, ինչը կարող է օգտակար լինել նրանց Հայաստանում ապրելիս: «Մենք ֆիզիկապես ենք ներկա լինում, օգնություն ենք տրամադրում նաև հեռակա կարգով' համացանցային միջոցների օգնությամբ: Ամենակարևոր մեր ձեռքբերումն այն է, որ կարողացել ենք համախմբել 600 կայացած, ինտեգրված հայրենադարձների Ամերիկայից, Կանադայից, Ռուսաստանից, Լիբանանից, Սիրիայից և այլ երկրներից, ովքեր իրենց փորձով պատրաստ են կիսվել նոր եկածների հետ, այնպես անել, որ այդ մարդկանց ինտեգրումն ավելի հեշտ լինի»,-նշեց Վարդան Մարաշլյանը' կարևորելով նաև աշխատանքը տեղացիների հետ, ովքեր իրենց վերաբերմունքով կարող են մեծ ազդեցություն ունենալ հայրենադարձների ինտեգրման գործընթացի վրա:

Տեղափոխվելուց հետո «Վերադարձ Հայաստան» կազմակերպությունը հայրենադարձներին փորձում է օգտակար լինել աշխատանքի տեղավորման, սեփական բիզնես սկսելու, կենցաղային հարցերում անհրաժեշտ տեղեկատվություն փոխանցելու և օգտակար կապեր հաստատելու միջոցով: «Մենք սկսում ենք նրանց հետ աշխատել, հասկանալ խնդիրները: Առաջինն աշխատանքի տեղավորման հարցերով ենք զբաղվում, մեզ հետ աշխատում են տեղական կազմակերպություններ, որոնք հետաքրքրված են դրսում ուսում ստացած կամ աշխատանքային փորձ ունեցող մասնագետներով: Այս պահին համագործակցում ենք ավելի քան 40 կազմակերպությունների հետ և հաջողվել է միջնորդել 150 հայրենադարձի աշխատանքի տեղավորման հարցում»,-ասաց «Վերադարձ Հայաստան»-ի գործադիր տնօրենը:

«Ինչ վերաբերում է սեփական գործ սկսելուն, առաջին հերթին ապահովում ենք այդ մարդկանց կապը պրոֆեսիոնալ կազմակերպությունների հետ' հաշվապահական, խորհրդատվական, իրավաբանական, որպեսզի հասկանան այստեղի ներդրումային դաշտի վիճակը, առավելությունները, դժվարությունները: Բացի դրանից' տեղի է ունենում փորձի փոխանակում այն հայրենադարձների կոմից, ովքեր արդեն անցել են այդ ճանապարհով, գիտեն ոլորտի ռիսկերը»,-ներկայացրեց Վարդան Մարաշլյանը' նշելով, որ սկզբնական շրջանում հայրենադարձների միջև կապերի ստեղծումը դրական է անդրադառնում նրանց' հայրենիքում հաստատման գործում: «Փորձը ցույց է տալիս, որ մարդը պետք է շփվի նրանց հետ, ովքեր արդեն անցել են այդ ճանապարհը, և մեր նպատակն է, որ, որքան հնարավոր է, արագ ինտեգրվեն, իրենց զգան Հայաստանի մի մասը: Ինտագրման միջոցառումներ ենք անցկացնում, հանդիպումներ, առնվազն ամիսը մեկ անգամ, որոնց նպատակն է մեկտեղել նոր հայրենադարձներին նրանց հետ, ովքեր մի քանի տարին է' ապրում են այստեղ: Հանդիպումներին նաև մասնակցում են նրանք, ովքեր ցանկություն ունեն վերադառնալու, տեղացիներ, ովքեր կոնկրետ ոլորտներ են ներկայացնում»,-ասաց Վարդան Մարաշլյանը' կարևորելով ազդակները, ըստ որոնց, սփյուռքում ապրող հայը կզգա, որ պետք է Հայաստանին, որ ինչ-որ մեկը մտածում է իր վերադարձի մասին ու որ այստեղ նրանց սպասում են:

Նյու Յորքից կնոջ հետ արդեն 1.5 տարի Հայաստանում ապրող Արամազդ Գալայճյանի խոսքով' Հայաստանում առկա դժվարությունները բնորոշ են բոլոր երկրներին, պետք է պարզապես այլ տեսանկյունից նայել Հայաստանին ու մեր ունեցած դերակատարությանը:

«Դժվարություններն ամենուր են' կաշառք, տնտեսական անապահովություն: Մենք պետք է փոխենք մեր տեսանկյունը մեր երկրի վերաբերյալ, չեմ ասում, որ վատ մասերը պետք է անտեսենք, այլ, գիտակից լինելով, տեսնենք նաև դրականն ու անենք ամեն ինչ' դրան հասնելու համար»,-ասաց նա:

Հայաստան գալու որոշում կայացրել է, երբ կամավորական աշխատանք կատարողների խմբով եղել է Արցախում, շփվել տեղացիների ու սեփական մշակույթի հետ: «Երբ հողի հետ աշխատեցի, մարդկանց հետ շփվեցի, տեսա իրական երկիրը, որը միշտ երազի կամ երևակայության նման էր մեզ համար, գիտակցեցի, որ, իմ մշակույթը հասկանալով, կարող եմ մյուսներին ավելի լավ հասկանալ, մտածեցի գալ այստեղ ապրել, հասկանալ ինձ»,-նկատեց հայրենադարձված Արամազդ Գալայճյանը: Նա մի քանի տարի առաջ ուսումնասիրել է հայոց պատմությունն ու ֆիլմ նկարահանելու միտք հղացել: Այժմ նաև սեփական բիզնեսը հիմնելու ցանկություն ունի: Կինը' Անին, աշխատում է Հայաստանում, իրականացնում կանանց վերականգողական առողջության վերաբերյալ ուսումնասիրություն:

Երկու ամիս առաջ Բելառուսից Հայաստանում հաստատված Նինա Մեհրաբյանն էլ, ով այնտեղ է թողել ծնողներին ու եղբորը, փաստեց' միշտ էլ իմացել է, որ Հայաստան է վերադառնալու: «Ծնվել, մեծացել, կրթություն եմ ստացել Բելառուսում, «Միասին» հայկական երիտասարդական միության նախագահն էի: Այն պահից, ինչ գիտակցել էի, որ հայ եմ, միշտ լսել եմ, որ պետք է վերադառնան Հայաստան: Ինձ համար անսպասելի չէր վերադարձս, ուղղակի մի քիչ ձգձգված էր: Առաջին անգամ Հայաստան այցելեցի 8 տարեկանում, մինչ այդ ես սիրել, պաշտել, հարգել եմ այն Հայաստանը, որի մասին ինձ պատմել են»,-նշեց Նինա Մեհրաբյանը' նկատելով, որ առաջին անգամ Հայաստանում ստացած որոշ տպավորություններ կարող են հիասթափեցնել, բայց «կարևորն այն չի, թե որտեղ ես ապրում, այլ' ով ես դու»:

«Վերջին անգամ Հայաստանում եղա նախորդ տարվա ապրիլին ու երբ վերադարձա Բելառուս, հասակացա , որ պետք է գամ Հայաստան: Բոլոր գործերս ավարտեցի ու հետ եկա: Ոչ ոք չէր հավատում, որ վերադառնալու եմ: Մենք բոլորս ճամփորդներ ենք, դրսում չկա ընտանիք, որը չի ասում' մի օր վերադառնալու ենք, ուշ թե շուտ այդ խոսկացությունները հնչում են»,-նշեց ժպտադեմ Նինա Մեհրաբյանը' հավելելով, որ այն ջերմությունը, առավոտյան արևը, որ կա Հայաստանում, արդեն բավ է, որ տրամադրությունն ու էներգիան տեղը լինի:

«Վերադարձ Հայաստան» կազմակերպությունը 1.5 տարվա ընթացքում հանդիպումներ է կազմակերպել հայերի հետ Սան Ֆրանցիսկոյում, Լոս Անջելեսում, Լոնդոնում, Մոսկվայում, Բեյրութում: 2014-ին նախատեսում է նմանատիպ հանդիպումներ անցկացնել Իրանում, Լիբանանում, Վրաստանում, Ֆրանսիայում, Ռուսաստանում, Կանադայում, ԱՄՆ-ում:

Պատրաստեց Անի Նազարյանը

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Վթար է․ ջուր չի լինելու Սարսափելի շղթայական ավտովթար ԱՄԷ-ում. 23 մեքենայի վթարից հետո բռնկված հրդեհի հետևանքով 14 մարդ զոհվել է, 30-ը՝ վիրավորվել Իտալիայում ավելի քան 3700 դպրոց ռումբերի մասին կեղծ հաղորդագրություններ է ստացել Վահե Սուքիասյանը դարձել է շախմատի Եվրոպայի մինչև 18 տարեկանների կրկնակի չեմպիոն «Տեր, օգնիր ներել ու ազատվել ցավից»․ Քրիստինա Եղոյանի նոր հրապարակումը՝ ամուսնալուծությունից հետո Դա անխուսափելի էր․ Ծառուկյանը՝ Նուրմագոմեդովի և Դվալիշվիլիի մասնակցությամբ ծեծկռտnւքի մասին ԱՄՆ–ից արտաքսումները շատացել են. գրանցվել է բացարձակ ռեկորդ Թուրքիայի Մալաթիա նահանգում ռшզմական ուղղաթիռի կnրծանման հետևանքով կան զոհերԿրկին ձյուն կտեղա՞․ եղանակն՝ առաջիկա օրերին Թրամփը Թիմ Քուքի թեկնածությունը առաջադրել է Nvidia-ի հրաժարական տված ղեկավարի փոխարենԴեռահասին ողջ-առողջ են գտել վայրի բնության գրկում վեցօրյա որոնումներից հետո. ԱվստրալիաՄալաթիայի համայնքային ոստիկանները Նորագյուղի 46-ամյա բնակչի տանը հայտնաբերել են 4,5 կիլոգրամ կանեփանման զանգված, դեղահաբեր և զենք-զինամթերք (տեսանյութ) Երևանն անցնում է նոր ժամային գրաֆիկի Նոր Գեղիում բեռնատարը վրաերթի է ենթարկել 16-ամյա հետիոտնի․բժիշկները պայքարում են նրա կյանքի համար Փաշինյանը ժողովրդավարությունը հոշոտող հրեշ է. ԵՄ-ն ծիծաղում է՝ աչք փակելով ՀՀ-ում տեղի ունեցողի վրա. Չախալյան (տեսանյութ) Ի՞նչ են քննարկել Փաշինյանն ու Ալիեւը. մանրամասներ Վրաստանում երգչուհուն տուգանել են 1100 դոլարով՝ իշխող կուսակցության հասցեին հայհոյանքներ պարունակող երգի համար Դուբլինում շփվել են նաև Ալեն Սիմոնյանը և Հիքմեթ Հաջիևը (տեսանյութ) Պուտինի սպառնալիքը, Եվրոպայի ճգնաժամն ու գաղտնի խաղերը․ ԱԺ-ն ընդունեց «Թրիփփ»-ի նախագիծը (տեսանյութ) Հայաստանի ու Ղարաբաղի միավորումից հրաժարվել ենք դեռ 91թ-ին, հիմա այն չկա, էլ զիջումը ո՞րն է․Հակոբյան (տեսանյութ) Իրանը սպառնացել է ԱՄՆ-ի հարվածին տասնապատիկ ավելի հզոր հարվածով պատասխանել Դուբլինում Փաշինյանը հանդիպել է Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեի հետ «Ադանա» ռեստորանային համալիրի մոտ վիճшբանություն է տեղի ունեցել․ կան ձերբակալվածներ Դուբլինում առաջիկա ժամերին սպասվում է Փաշինյանի և Ալիևի հանդիպումը Մեկնարկել են ՀՀ Կոտայքի մարզպետ Լիլիթ Ստեփանյանի աշխատանքային այցերը մարզի համայնքներ (լուսանկարներ)Starshield-ը կապում է Ուկրաինայի ձեռքերը․ ռուսական ԱԹՍ-ները կրկին ճեղքում են պաշտպանությունըՌուսաստանի կորուստները հատել են 1,6 միլիոնի սահմանը․ մեկ օրում՝ ևս 2 150 զինծառայողՋենսեն Հուանգը հեռացել է Nvidia-ի ղեկավարի պաշտոնից ՇՈԿ Nvidia-ում․ Ջենսեն Հուանգը հեռանում է, ընկերության բաժնետոմսերը փլուզվում ենՀնդկաստանում բնակելի թաղամասում բռնկված հրդեհի պատճառով այրվել է 25 տուն․ զոհվել է չորս մարդ Կանադայում մայր ու դուստր են սպանվել 4 արջերի հարձակման հետևանքովԻրանն ու հութիները հարվածի տակ են դրել ԱՄՆ-ի ռազմական հզորությունը․ WSJ Հայաստանի և Էստոնիայի վարչապետները քննարկել են երկկողմ կապերն ու Հայաստան-ԵՄ հարաբերություններըՀայտնաբերվել է մգեցված ապակիներով 198 իրավախախտման դեպքՊուտինը Եվրոպային ընտրության առաջ է կանգնեցրել․ «Խաղաղությո՞ւն, թե՞ պատերազմ»Մարդկանց էշի տեղ մի՛ դրեք․ ինչու՞ եք այդքան շենքերի շինթույլտվություն տվելԱրենի խաղողի իրացման հարցում աջակցություն կցուցաբերվիՓաշինյանը թուրքական մեդիայի «աստղ»․ աշխարհը՝ նոր ճգնաժամերի ու դիվանագիտական բախումների շեմինՔաղաքապետարանը ցայտնոտի մեջ է․ խցանումների դեմ պայքարի անվան տակ տուժում են ուսանողներըՍանկտ Պետերբուրգի մոտ մեքենա է պայթել․ զոհվել է ռուս գնդապետԿարծում եմ այսօր պետք է ժամանակավոր լուծում լինիԿաթողիկոսի եղբոր նկատմամբ նշանակվեց 3 տարի ժամկետով ազատազրկում, սակայն այն չի կիրառվիԼոռու մարզում դադարեցվել է երկու էլեկտրատեղակայանքի շահագործումը․ ՔՏՀԱՏՄՄբապեն վնասվածքի պատճառով բաց կթողնի Իտալիայի ընտրանու դեմ հանդիպումըՀամայնքային ոստիկանությանը կազատեն անհարկի ծանրաբեռնվածությունիցՏեսավ երևանցիներից մուռը չի կարում հանի անցավ մարզի բնակիչներին. Ստեփանյանը` Ավինյանի մասինԿամ ձերոնց կարգի հրավիրեք, կամ առերեսվեք հետևանքներին. ԱշոտյանՔուշները՝ Պուտինին․ ԱՄՆ-ն սկսել է եվրոպացիների հետ քննարկել մայրցամաքի անվտանգության նոր համակարգըՌեփեր Ելլա Բիզին՝ ցմահ բանտում․ 40 հազար դոլարով պատվիրել էր MO3-ի սպանությունըPrada-ի 100-ամյա պատմությունը՝ ութ սրահում․ Միլանում բացվել է «Pradasphere» ցուցադրությունը
Ամենադիտված