ԵՄ-ն պաշտպաններ կվարձի Արևելյան գործընկերության երկրների նկատմամբ քարոզչության համար
Աշխարհ
Եվրամիությունը մտադիր է շահապաշտպանական կազմակերությունների հետ պարտավորագրեր կնքել` Արևելյան գործընկերության պետությունների նկատմամբ նպատակային քարոզչություն վարելու համար:
Այս մասին հաղորդել է EUobserver ինտերնետ-հրատարակությունը, որը վկայակոչում է Եվրամիության խորհրդի ներքին փաստաթուղթը:
Այն բովանդակում է Ռուսաստանի հասցեին մեղադրանքներ այն կապակցությամբ, որ նա իբր «ապատեղեկատվություն է տարածում»,- գրում է հրատարակությունը:
Վերջինիս տվյալներով՝ այս հարցը, մասնավորապես, կբարձրացվի փետրվարի 10-ին Բրյուսելում՝ ԵՄ-ի Խորհրդի՝ արտգործնախարարությունների ղեկավարների մակարդակով կայանալիք նիստում:
Եվս մեկ նախաձեռնություն, որը կքննարկեն ԵՄ-ի արտաքին գործերի նախարարները, բարձր մակարդակի այցերի անընդհատ հոսքի կազմակերպումն է Արևելյան գործընկերության այն երկրներ, որոնք պատրաստվում են այս տարի ստորագրել ասոցացման և ազատ առևտրի համաձայնագրեր, այսինքն՝ Մոլդովա և Վրաստան:


















































Ամենադիտված
Ձմերուկը դարձել է չորս հոգանոց ընտանիքի մահվան պատճառ