Ադրբեջանում շարունակվում է ինքնասպանությունների ալիքը
Ադրբեջան
Շարունակվում են ինքնասպանությունների դեպքեր գրանցվել Ադրբեջանի քաղաքացիական և զինվորական անձանց շրջանում: Փետրվարի 10-ին ադրբեջանական լրատվամիջոցները հայտարարել են ինքնասպանության միանգամից երկու դեպքի մասին: Ինչպես հաղորդում է ադրբեջանական ԱՊԱ գործակալությունը, 1960 թվականին ծնված Նաբիև Ռամազան Աթաբալաօղլուն կախվել է Բըգըր գյուղի դպրոցի բակում: Թե ինչու է երեք երեխաների հայրը ինքնասպանութուն գործել, հայտնի չէ, սակայն նման փորձ նա արել էր նախորդ շաբաթ ևս:
Ինքնասպանության մեկ այլ դեպք էլ գրանցվել է Շեքիում: 1941 թվականին ծնված Ջալիլով Ադիլը կախվել է սեփական տան բակում: 73-ամյա ադրբեջանցու ինքնասպանության դրդապատճառների մասին ևս ոչինչ չի հաղորդվում:
Ադրբեջանի իշխանությունները երկրում ինքնասպանությունների պաշտոնական վիճակագրություն չեն հրապարակում, սակայն ադրբեջանական ԶԼՄ-ների համաձայն' 2014 թ. հունվարին այդ երկրում արդեն 34 ինքնասպանության դեպք է տեղի ունեցել, որոնցից 5-ն անչափահասներ են եղել:


















































Ամենադիտված
Ձմերուկը դարձել է չորս հոգանոց ընտանիքի մահվան պատճառ